Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Դ. ՏՈՆՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

"" Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. Փետրվարի 6
Երևան 
ՆՀ-246-Ա

Դավիթ Էդգարի Տոնոյան (ծնվ. 27 դեկտեմբերի 1967 թ., ք. Ուստ-Կամենոգորսկ, Ղազախական ԽՍՀ), ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ։

  • 1991 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
  • 1997 թ. – ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։
  • 1986-1988 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
  • 1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
  • 1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
  • 1998-2004 թթ. — ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
  • 2004-2007 թթ. – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
  • 2007-2008 թթ. – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
  • 2008-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
  • 2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Պարգևներ և կոչումներ

  • Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2010)։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)։
  • ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ։
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ։
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Ձյուդոյի սպորտի վարպետ։

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *