Դավիթ Սրապի Դանիելյան

""Դավիթ Սրապի Դանիելյան, գրական անվանումը՝ Դանիել Դավիթ, գրող, բանաստեղծ ծնվել է 1950 թ մարտի 15-ին Լենինականում, ծառայողի ընտանիքում: Հոր ծնողները ծագումով` Կարենից ու Ղարսեցի են, մոր ծնողները ծագումով` Արցախից ու Լոռից են: 1957-67-թթ.. սովորել է Լենինականի Նեկրասովի անվան համար N18 միջնակարգ դպրոցում: 1967թ. ընդունվել է Լենինականի ԵրՊԻ մասնաճյուղի Շինարարական ֆակուլտետը: 1968-70թ. ծառայել ԽՍՀՄ բանակում: 1970-75 թթ բանակից վերադառնալուն պես ընդունվել և ավարտել է Լենինականի Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղի Շինարական ֆակուլտետը: 1971 թ հաճախել է Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում գործող գրական խմբակ, սովորել և ավարտել է Լենինականի ՀԿԿ Մարքսիզմ Լենինիզմի պատմական ֆակուլտետը: 1977 թ. սովորել և ավարտել է Երևանի ժող. ինստիտուտի վերապատրաստման դասնթացները…1971թ-ից տպագրվում է Հանրապետական մամուլում: Ունի հրատարակած ժողովածուներ՝ 1981թ «Տարեգիրք», 1987թ «Տաս անուն»: 1988թ. Դեկտեմբերի 7- ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը խաթարեց Դանիել Դավթի ստեղծագործական գործունեությունը, որից հետո Արցախյան պատերազմ, փլուզվող կայսրություն, մութ ու ցուրտ տարիներ … այդ ժամանակ էր , որ Դ. Դավիթը ձեռնամուխ է լինում իր հովանու ներքո վերցնել իր իսկ սովորած դպրոցի ծնողազուրկ 5 երեխաների խնամքը:  1975-94թթ. աշխատել է«Հայկոմունախագիծ» ինստիտուտի շինճարտարապետա-կան բաժնում: ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան նոր և հին մասնաշենքերի հեղինակներից մեկն է: 1989-97թթ. «Հայասա — 89» և «Նարեկ — 90» շին-ճարտարապետական նախագծային կոոպերատիվների նախագահ: 1998թ.-ից -2012 թ.Անհատ ձեռնարկատեր: 2010 թականից մինչ օրս « Հայ Մշակույթի և Գրագանության աջակցության կենտրոն »-ի Հայկական Հասարակական Կազմակերպության նախագահ: 2012 թականից մինչ օրս «Մուլտի Գլոբալ» ՍՊԸ-ի հիմնադիր : Ընկերությունը կատարում է նոտարական և ոչ նոտարական թարգմանչա-կան ծառայությունների մատուցում և իրավաբանական խորհրդատվություն: 1986 թականին ամուսնացել է, ունի մեկ որդի:

1971 թվականին տպագրվում է գրական մամուլում, — Դանիել Դավիթ ստորագրությամբ

1975 թվականին Երիտասարդ գրողների հանրապետական խորհրդատվության ժամանակ Ալեքսանդր Թոփչյանն իր զեկուցման մեջ ներգրավել է իրեն որպես նոր անուն, նոր խոսք ասող բանաստեղծ: Կարծիքներ Դանիել ԴԱՎԻԹԻ մասին ՛՛Ես կհամեմատեի նրան իր նախորդ սերնդակից Հովհաննես Գրիգորյանի հետ ոչ միայն, որ երկուսն էլ Շիրակի մայրաքաղաքից են, այլև հարազատացնող այն տարերքը` հումորի, հակասական վիճակները բացելու և նման վիճակներ ստեղծելու սերը և այս արտաքուստ անբանաստեղծական տարերքներ հետ հաշտ ու համերաշխ հարևանություն անող քնարականությունը: Գուցե ամենաճիշտ խորհուրդը կլինի Դանիել Դավթին — հավատարիմ մնա իր տարերքին… ՛՛ Ալ. Թոփչյան :

1976 թվականին ՀԳՄ համագումարի ժամանակ Դանիել Դավիթը ակտիվորեն մասնակցում է երիտասարդ գրողների հավաքույթներին, ընթերցումներին Երիտասարդ գրողների 

հարապետական խորհրդատվություներին: Նրա յուրահատուկ գրելաոճը սկզբում փոքր-ինչ անսովոր է թվում, բայց հեղինակն անկասկած ունի իր դեմքը, ոճը… Հրաչա Հովհաննիսյան 1979 թականին ներկայացվել է Հայաստանի Կոմերիտմիության ամենամյա մրցանակաբաշ-խությանը որպես թարգմանիչ-բանաստեղծ: Հայիթցի հայտնի բանաստեղծ` ժան Բրիերի «Լենին» բալլադի թարգմանության համար — «Գարուն» 4-րդ համար 1979 -թական .Դ. Դավիթը հարազատ մնալով հիմնականում բնագրի ոճական յուրահատկությանը կարողացել է վեր հանել իմաստային խոր նշանակությունը և այժմեական հնչեղությունը…այս թարգմանությունը կարդացվում է բավականությամբ և արժանի է ամենայն խրախուսանքի: Գարեգին Հովսեփյան բանասիրական գիտությունների դոկտոր:

70-80 -ական թթ գրական բանավեճ էր ծավալվում անգամ նրա անտիպգործերի շուրջ: Նրա պոեզիան բարձր են գնահատել Ալեքսանդր Թոփչյանը, Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, Հովհաննես Գրիգորյանը , Հրաչյա Սարուխանը, Գարուշ Հարյանցը, Դավիթ Գասպարյանը, Վահագն Դավթյանը ,Մանուկ Մնացականյանը, Գարեգին Հովսեփյանը, Մարգարիտա Աթաբեկյանը և ուրիշներ: Ավելորդ աղմուկը խանգարեց նրա առանձնատիպ գրքի լույս ընծայմանը և Դավթի առաջին գիրքը տպագրվեց 1987-ի պոետական «10 ձայներ » ժողովածուի մեջ, իբրև նոր ձայներից մեկը: Չնայած ջերմ արձագանքներին, բանաստեղծի առանձնատիպ գիրքն այդպես էլ լույս չտեսավ: Իր ազատ տեսակն ու գեղագիտությունը չտեղավորվեցին խորհրդահայ բանաստեղծության պրոկրուստյան մահճում:

Գուցե այս հատկանիշներն էին պատճառը, որ նրա չկամեցավ դառնալ ՍՍՀՄ Գրողների և Հայաստանի գրողների միության անդամ- թեպետ նրան

1988 թվականին նրան երաշխավորել է ՍՍՀՄ Գրողների միության շարքեր անցնելու համար` բանաստեղծ-Հրաչյա Սարուխանը, արձակագիր — Մանուկ Մնացականյան հայ խորհրդային, կինոսցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983թ.), Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակի դափնեկիր (1982թ.) ։

2013 թվականին երաշխավորում են Հայաստանի Գրողների միության շարքեր անցնելու համար` բանաստեղծներ` Ռոմիկ Սարդարյանը, Վարուժան Խաստուրը, Վարդան Վանատուրը ու Գարուշ Հարյանցը:

Դանիել Դավթի ստեղծագործությունները թարգմանությամբ տպագրվել են ռուսական, ուկրաինական, չեխական, մերձբալթյան մամուլում: Դանիել Դավիթը 2015 թականից գտնվում է ԱՄՆ — ում: Ժամանակավորապես բնակվում է ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում: Տպագրվել է ԱՄՆ — ում հրատարակվող « Համայնապատկեր» և «Վերնատուն» պարբերականներում: Դանիել Դավիթը վերջերս ընտրվել է ԱՄՆ-Ի Հայ Գրողների Միության Վարչության անդամ…և «Վերնատուն» պարբերակի խմբագիր… Տեղկատվություն հրատարակված ժողովածուներից` 1.1980 թվականին «Սիրո ուղեծիր» — «Սովետական գրող» հրատարակչություն տպագրությունն արգելվել է… գրախոսներ Սերգեյ ՈԻմառյան և Ալեքսանդր Թոփչյան, խմբագիր — Մկրտիչ Մկրտչյան 2.1981 թվականին «Տարեգիրք»,

«Սովետական գրող» հրատարակչություն խմբագիր- Սամվել Դավայան 3.1987 թվականին «Տաս անուն» «Սովետական գրող» հրատարակչություն խմբագիր- Վահագն Մուղնեցյան 4.2009 թվականին«Ընտրանի (Դղյակներ, որ էլ իմը չեն) », Հեղինակային հրատարակություն — Դանիել Դավթի բանաստեղծությունների ու պոեմների սույն ժողովածուն ուրույն և ինքնատիպ երևույթ է արդի հայ բանաստեղծության ասպարեզում: Փոքր ինչ ուշ / գուցե և ճիշտ ժամանակին / բանաստեղծը գալիս է գրավելու իրեն պատկանող տեղը … *** Երգն համբերատար սպասեց իր օրվան: Եվ նոր մաճառը վերածվեց հին գինու: Իր սերնդի բոլոր բանաստեղծներն արդեն վաղուց ամփոփել են իրենց հիմնական ասելիքն ու արածը բազմաթիվ գրքերի ու ընտրանիների էջերում: Դանիել Դավիթն ըստ էության առաջին անգամն է ներկայանում ընթերցողին իր ողջ հասակով, ոտից գլուխ, լիաձայն ու խենթ, ինքնատիպ ու արտասովոր, սիրելի ու տարօրինակ: Ինքն է: Կա համարձակ խառնվածք, բնավորություն ու ջիղ, կա վայրի տաղանդ: Եվ բանաստեղծությունը սոսկ գիր չէ, այլ իրականություն: Թող, որ արտասովոր, հետաքրքիր, զարմանահրաշ , բայց` իրականություն: Բանաստեղծը հետևում է ավելի շուտ պոետական, քան քերականական կետադրությանն ու շարահյուսությանը, ընդգծելով պոետական և ձևական տրամաբանությունների տարբերությունը: Սա բաց համակարգի բանաստեղծություն Է: Բանաստեղծությունն այս դեպքում ամբողջովին նույնանում է հեղինակի հետ, վերածվում վարքի ու խառնվածքի ուղղակի արտահայտության Արա Արթյան: Խմբագիր — Ա. Արթյան

5.2010թականին «Նոյյան Ճանապարհ», Հեղինակային հրատարակություն… Դանիել Դավթի բանաստեղծությունների ու պոեմների այս ,,Նոյյան Ճանապարհ» ժողովածուն ընդգրկում է ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի հիշատակման, ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: Այն ուրույն և ինքնատիպ խոսք է հայ պոեզիայում, արդի կյանքի խառնիխուռն, վայրի, անկարգ բախումների հորձանքում: Գրքում ընդգրկված են նաև թեմային համահունչ, հրատարակված գործեր… Բանաստեղծական իր ժողովածուները, որոնք բանաստեղծը հրատարակել է սեփական միջոցներով՝ չունենալով պետական աջակցություն և հովանավորություն, նա շոշափել է համամարդկային նեղ գաղափարներ, մասնավորաբար սևեռվել ազգային ողբերգությանը՝ Ցեղասպանությանը՝ ստեղծելով իր տեսակի մեջ բացառիկ ու եզակի ժողովածու, որի արժեքը չափազանց մեծ է արդի հայ բանաստեղծության համատեքստում: Սակայն իր ուրույն քաղաքական հայացներով բանաստեղծ` Դանիել Դավիթը, չի արժանացել համապատասխան վերաբերմունքի, գրական կառույցների հոգատար վերաբերմունքին, որովհետև միշտ պայքարել է հանուն ճշմարտության, և հանուն սկզբունքների, գրականության մեջ անձնային շահերի անտեսումին, որը ցավոք լայնորեն չեն հովանավորվել և սատարվել գործող բռնազավթիչ իշխանական ռեժիմի կողմից: Գուցե այս հատկանիշներն էին պատճառը, որ նրա առջև փակվել են Հայաստանի գրողների միության դռները, նա չի դարձել այս միության անդամ Լ.Մութաֆյան: Խմբագիր` Լևոն Մութաֆյան: 

6.2013-2016թ-ին «Ցպահանջ Նոյյան ճանապարհ» Հեղինակային հրատարակություն Դանիել Դավթի բանաստեղծությունների ու պոեմների այս «Ցպահանջ Նոյյան Ճանապարհ» ժողովածուն ընդգրկում է ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի հիշատակման, ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: ՕԴԸ ՀԵՆՑ ՇՈՒՆՉՆ Է ՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ … նորովի վերծանած: Բերքատվությունդ շնորհավորում եմ, որ ձգտեցիր — ելար ժամանակին օդափոխության նաև հայ գրականության մեջ: Բանաստեղծ , Կալիֆորնիայի ՀԳՄ նախագահ Գարուշ Հարյանց: Խմբագիր`Լևոն Մութաֆ-յան պատրաստ է տպագրության

7.«ԿԱՄՈՒՐՋ» (տարեգիրք), 2015թ., Թբիլիսի: Անահիտ Բոստանջյան 8.2015 թականին «Երկերի ժողովածու» պատրաստ է տպագրության… 9.2015թ. «ԵՐԿՐԻ ԵՐՋԱՆԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ » պատրաստ է տպագրության… 10. 2016թ. «ՍԻՐՈ ՈԻՂԵԾԻՐ կամ ՍԻՐՈ ՓՈՍՏԱՐԿՂ » Խմբագիրներ` ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻ և ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ պատրաստ է տպագրության…

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *