ՄԱՅՐ ԻՄ

Մայր իմ դժվար է նստել լուռ կողքիդ,
Նայել քո դեմքին,անձայն արտասվել,
Դժվար է նայել տխուր աչքերիդ,
Խուլ տնքոցներդ շարունակ լսել;

Ավաղ բնության օրենքն է այդպես,
Ամեն ինչի հետ պիտի հաշտվել,
Այս կյանքում ոչինչ,ոչինչ հավերժ չէ,
Եթե ծնվել ենք մի օր պիտ մեռնենք;

ՉԻՆԱՐԵՆԻՆ

Գյուղի կենտրոնում կար հսկա մի ծառ,
Չինարենի էր իր դարը ապրած,
Խորհրդանիշն էր նա կարծես գյուղի,
Վերածվել էր այն,հանգստատեղի;

Ամառային տոթ կիզիչ արևին,
Ծառի տակ էին հավաքվում մարդիկ,
Զրուցում էին ու խաղում շաշկի,
Ասես ակումբում նրանք լինեին;

Ոմանք էլ կանգնած սպասում էին,
Շրջկենտրոն տանող ավտոբուսներին,
Սաղարթներով լի հաստաբուն ծառ էր,
Արևի շողը չէր հասնում ներքև;

Հարյուր տարեկան ծառ էր չինարը,
Այդ մասին էին պատմում մեծերը,
Անգամ գիտեին թե ով է տնկել,
Ով էր այդ հսկա ծառին կյանք տվել;

Բայց ավաղ մի օր,երբ լույսը բացվեց,
Երբ գյուղի վրա արևը ծագեց,
Հսկա չինարին տեսանք տապալված,
Ծերացած ծառը գետին էր փռված;

Կանայք տխրեցին,մարդիկ հուզվեցին,
Ծառի ճյուղերը մաքրեցին տարան,
Հետո մոռացան այդ ծառի մասին,
Ոչ ոք էլ կարծես չհիշեց նրան;

Չգիտեմ ինչո՞ւ այսօր հիշեցի,
Վաղուց մոռացված ծերացած ծառին,
Գուցե կարո՞տն է տանջում անցյալի,
Որ մտքով այդքան հեռու գնացի;

ՏԱՐԵՄՈՒՏՅԱՆ ՄԱՂԹԱՆՔ

Մեկ տարվա բեռը ուսերին առած,
Հեռանում է լուռ,անցնող այս տարին,
Ու մենք բոլորս շունչներս պահած,
Դիմավորում ենք գալիք նոր տարին;

Թող այս նոր տարին մեզ բերի ժպիտ,
Ուրախ ու անհոգ կյանք բարեկեցիկ,
Թող խաղաղ օրեր բերի մեր երկրին
Վատը ու չարը հեռանա մեզնից;

Ղեկավարներին տուր խիղճ նաև խելք,
Որ արդարություն լինի ամեն տեղ,
Թող ամեն մի հայ ապրի երջանիկ,
Երբեք չունենա նա վիշտ ու թախիծ;

Սահմանները մեր պահենք անառիկ,
Որ հայ զինվորը խաղաղ ծառայի,
Տարագիր դարձած հայերը հետ գան,
Մի բռունցք լինենք,հզոր ազգ դառնանք;

ՄԵՂՄ Է ՁՄԵՌԸ

Այսպիսի ձմեռ չէր եղել վաղուց,
Ոչ ձյուն է գալիս,ու ոչ էլ անձրև,
Կապույտ երկնքում արևն է շողում,
Ասես գարուն է ու ոչ թե չմեռ;

Մարդիկ ուրախ են այս եղանակից,
Ուրախ են ու գոհ իրենց վիճակից,
Երանի այսպես երկար շարունակվի,
Թող այս ձմեռը մի քիչ մեղմ լինի;

Իսկ թե որ հակարծ ցրտերը հետ գան,
Նորից ձմեռը լինի ձյունառատ,
Մարդիկ կտխրեն ու կխեղճանան,
Ծախսերը նրանց շատ կմեծանան;

ԱՐԻ ՆՈՐ-ՏԱՐԻ

Արի նոր տարի,բայց այնպես արի,
Որ մաքրես տանես,չարը մեզանից,
Դու մեզ միայն բեր լույսը ու բարին,
Ու կյանքը ուրախ կժպտա նորից;

Իշխանավորին տուր սիրտ ու հոգի,
Որ չթալանի իր ժողովրդին,
Չդառնա օտար ազգին խաղալիք,
Որ մենք ունենանք կայուն հայրենիք;

Թող ոչ մի հայ մարդ էլ չարտագաղթի,
Իր սուրբ օջախում նա խաղաղ ապրի,
Զինվորը անհոգ,խաղաղ ծառայի,
Ու ոչ մի ծնող արցունք չթափի;

Արի նոր տարի,բայց այնպես արի,
Որ մեր սրտերում հույսը չմարի,
Որ երկիրը մեր ծաղկի զորանա,
Ու մարդկանց կյանքը նորից լավանա;
Արի նոր տարի,բայց այնպես արի,
Որ քեզ մենք ասենք գալուստդ բարի;

ՀԱՅԱՍՏԱՆ

Դարերի խորքից մեզ ես դու հասել,
Հայի սրտում ես հավերժ մնացել,
Մաքառելով ես այս օրվան հասել,
ՈՒ արյունով ես ապագատ կերտել,

Բայց դու հավերժ ես ու պիտի ապրես,
Միշտ կանգուն մնաս մեր լեռների պես,
Թող զավակներդ միշտ ապրեն խաղաղ,
Հայերի երկիր Հայաստան աշխարհ;

Քաջ որդիներիդ սուրբ արյան գնով,
Ազատագրվեց Արցախը հայոց,
Տուն վերադարձավ հինավուրց Շուշին,
Որ մեզանից էր խլել թշնամին;

Լինենք միակուռ ու միասնական,
Պահենք սուրբ հողը մեր նվիրական,
Ծաղկիր ու շողա արևի նման,
Նաիրյան երկիր դու մայր Հայաստան;

Երկար ճանապարհ դեռ պիտի անցնենք,
Գերված հողերը թշնամուց վերցնենք,
Ունենանք հավատ մեր բազկի ուժին,
Շուրջ պարը բռնենք Մասիսի լանջին;

Միացեք Հայեր մի բռունցք դարձեք,
Հայրենիքը մեր բարիքով լցնենք,
Պաշտպանենք տունը մեր պապենական,
Ունենանք ծաղկուն հզոր Հայաստան;

Հեղինակ՝Դավիթ Մելիքյան