Դալիբալթայան Գուրգեն Հարությունի

ՀՀ ազգային հերոս 28. 01. 2021

Կենսագրություն

Ծնվել է 1926թ. հունիսի 5-ին Վրաստանի (Նինոծմինդայի շրջան) Մեծ Արագյալ գյուղում:

Կրթություն

1934-1944թթ.՝ Դորելովկա գյուղի միջնակարգ դպրոց:

1944-1947թթ.՝ Թբիլիսիի հետևակային ուսումնարան:

1958-1961թթ.՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա(Մոսկվա):

1976թ.,1978թ.՝ ԳՇ ակադեմիային կից կատարելագործման բարձրագույն հրամանատարական և օպերատիվ դասընթացներ:

Աշխատանքային գործունեություն

  • 1947-1951թթ.՝ Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար:
  • 1951-1956թթ.՝ Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առանձին գնդի վաշտի հրամանատար:
  • 1956-1958թթ.՝ 73-րդ մեք. դիվիզիայի 34-րդ հրաձգային գնղի վաշտի հրամանատար և գումարտակի շտաբի պետ:
  • 1961-1963թթ.՝ 259-րդ մոտոհրաձգային ղիվիզիայի, 135-րդ մոտոհրաձգային գնդի, մոտոհրաձգային գումարտակի հրամանատար:
  • 1963-1965թթ.՝ 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի, մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ:
  • 1965-1967թթ.՝ 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար:
  • 1967-1969թթ.՝ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ:
  • 1969-1975թթ.՝ Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար:
  • 1975-1980թթ.՝ զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի աոաջին տեղակալ (Բուղապեշտ):
  • 1980-1987թթ.՝ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալ (Դոնի Ռոստով):
  • 1987-1991թթ.՝ եղել է ԽՍՀՄ ԶՈԻ պահեստազորում:
  • 1991թ.՝ ՀՀ Պաշտպանության կոմիտեի գլխավոր շտաբի պետ:
  • 1991-1992թթ.՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի աոաջին տեղակալ:
  • 1992-1993թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի աոաջին տեղակալ:
  • 1993-2008թթ.՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, գլխավոր ոազմական տեսուչ:
  • 1991-1994թթ. մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտական պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Լաչինի մարդասիրական միջանցքի բացման, Գորիս-Լաչինի ռազմական գործողության, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։
  • Վազգեն Սարգսյանի հետ միասին մշակվել և վավերացվել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմական գործողության պլանը։
  • Մեծ ավանդ ունի ՀՀ բանակի կազմավորման և կատարելագործման գործում:

Ձեռքբերումներ

  • 1968թ.՝ գնդապետ:
  • 1971թ.՝ գեներալ-մայոր:
  • 1992թ.՝ գեներալ-լեյտենանտ:
  • 1996թ.՝ գեներալ-գնդապետ:
  • Պարգևատրվել է բազում շքանշաններով.
    • «Կարմիր դրոշի»:
    • «Կարմիր աստղի»:
    • «Հայրենիքին ծառայության համար»:
    • 1998թ.՝ ՀՀ 1-ին աստիճանի մարտական խաչ:
    • 2000թ.՝ ԼՂՀ 1-ին աստիճանի մարտական խաչ:
    • 2002թ.՝ «Սուրբ Ներսես Շնորհալի» (Մայր Աթոռ Ս. էջմիածին):
    • 2006թ.՝ Ռուսաստանի Դաշնության «Մեծ հաղթանակ»:
  • Պարգևատրվել է 23 մեդալով, այդ թվում՝
    • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ:
    • 2005թ.՝ ԼՂՀ «Երախտագիտություն»:
    • 6 արտասահմանյան երկրների մեդալներ:
  • 2001թ՝ ՙԵրևանի պատվավոր քաղաքացի:
  • 2005թ.՝ ՀՀ ԱԺ պատվոգիր:

2001թ.-ից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կոչվում է Գ. Դալիբալթայանի անունով:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *