Գևորգ Չաքմանյանի համերգը նվիրված է զոհված զինծառայողների հիշատակին

""

Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 14-ին կայանալու է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԱՄՆ-ի  Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ»  և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանի համերգը, որը նվիրված է Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելու  համար իրենց կյանքը զոհած հերոս տղաների հիշատակին և նրանց  ընտանիքի անդամներին:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, համերգին ելույթ են ունենալու դուդուկահարների անսամբլը, «Կանթեղ» երգչախմբի երգիչներ՝ Էդիկ Օհանյանը և Սարգիս Թամազյանը, ինչպես նաև Ասատուր Չաքմանյանը:

Հավելենք նաև, որ Գևորգ Չաքմանյանը Հայաստանում գտնվելու օրերին ավանդաբար այցելում է սահամանամերձ գյուղեր՝ իր երգով գյուղացիների և քաջարի զինվորների կողքին գտնվելու և նրանց խրախուսելու համար: