Մերօրյա հերոս Գևորգ Կարենի Բաքարյան։Ճանաչենք մեր տղաներին

Մեր գոյության պայքարը 44 օր տևեց։ Պայքար,որ ավարտվեց ցավալի պարտությամբ։Սակայն ցանկացած պարտության մեջ կա նաև հաղթանակի մասնիկ։ Այդ հաղթանակը մեր զինվորների անկոտրում և հայրենանվեր պայքարն էր ահեղ թշնամու դեմ։Դրա ամենավառ առհավատչյան նաև մեր կամավորների ռազմաճակատ մեկնելու անվարան պատրաստակամությունն էր։ Նրանցից մեկն էր Ջավախքի Փոգա գյուղում ծնված Գևորգ Կարենի Բաքարյանը։ Նրա պայքարը հանուն հայրենիքի չսահմանափակվեց քառօրյա պատերազմով։ Վճռականորեն տրամադրված,կամովին մեկնեց Արցախ և 44 օր մնաց իր մարտական դիրքերում և արեց ավելին քան հնարավոր էր։
Երկու պատերազմների ժամանակ էլ քաջ հայորդին մինչև վերջ կռվեց։
Փառք այդպիսի քաջազուններին։

Ծնվել է 1988 Փոգայում։

Ավարտել է Աշտարակի միջնակարգ դպրոցը, որից հետո Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը։

Ամուսնացած է։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *