Օգոստոսի 20 ին Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ամենամյա Գուրիեթերական պոեզիայի երրորդ տարին:

Ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 25-ին Վրացական ԽՍՀ Մախարաձեի շրջանի Շերոմ գյուղում, սակայն արմատներով բնիկ տուրցխեցի է՝ լեզգիների հերթական ներխուժման ժամանակ տեղափոխվել են Արդահան, այնուհետեւ կրկին վերադարձել Տուրցխ։ 1947 թվականին Ավետիսյանների մի մասը տեղափոխվել է Մախարաձեի շրջան՝ Շերոմ գյուղ, այդ թվում եւ բանաստեղծի ծնողները։ Գուրին այնտեղ է ծնվել, սակայն 5 տարեկանում կրկին վերադարձել են Տուրցխ։ Ողջ կյանքը ապրում էր Ախալքալաքի Տուրցխ գյուղում
։Կինը՝ բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհի։ Ուներ 8 երեխա՝ 6 աղջիկ (Հայկանուշ, Նաիրուհի, Ռուզաննա, Տիգրանուհի, Նարե, Անի) և երկու տղա (Նարեկ և Օզիոս) և թոռներ""
Գուրի Եթեր (՝ Գուրի Ավետիսյան, ), հայ բանաստեղծ, գրող, Հայ գրողների միության անդամ, անվանի մտավորական, հասարակական-մշակութային գործիչ: 2015 թ. հունվարի 2-ին, 64 տարեկան հասակում մահացավ ջավախքցի ճանաչված բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Գուրի Եթերը (Գուրի Դանիելի Ավետիսյան): Նա իր ողջ գիտակցական կյանքում ապրեց և ստեղծագործեց հայրենի Տուրցխ գյուղում: Լինելով ութ զավակի հայր` Գուրի Եթերը հոգու հազար թելերով կապված էր հայրենի գյուղի, Ջավախք աշխարհի հող ու ջրի հետ:
Ինչպես Տերյանական և Ջիվանակա պոեզիյաի օրերը Գուրիեթերական պոեզիայի օրերը ևս ամեն տարի անցկացվեցին բանաստեղծի հայրենի Տուրցիս գյուղում; Պոեզիայի օրը մատուցվեց ասմունք, երգ և պար:Պոեզիայի մասնակցները այցելեցին բանաստեղծի շիրմին և Տուն-թանգարան:
Բայց քանի դեռ տուն թանգարանը պետական գրանցում չի ստացել և գյուղում չի կառուցվել , այս պատճառով պոեզիայի օրերը կանցկացվեն այլ վայրերում:""

Քեզ համար եմ աշխարհ եկել,
իմ գալիքի բարի ծնունդ,
Քեզ համար եմ գրքեր գրել`
որպես փորձած բարի սնունդ…
Քեզ չի հասնի ձեռքը չարի,
թե ընդունես ինձ ուղեկից,
Անփորձ ճամփով դու մի´ գնա,
իմ ապագա դարի ծնունդ…
ԳՈՒՐԻ ԵԹԵՐ