Գուրգեն Հարությունի Դալիբալթայան

Գուրգեն Հարությունի Դալիբալթայան (5 հունիսի 1926 թ. ՎՍՍՀ, Բոգդանովկայի շրջանի/այժմ Նինոծմինդա/ Մեծ Արագյալ գյուղում — 1 սեպտեմբերի 2015 թ. Երևան), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ (1996)։

  • 1934-1944 թթ. սովորել և ավարտել է Գորելովկա գյուղի միջնակարգ դպրոցը։
  • 1944-1945 թթ. սովորել է Մախաչկալայի հետևակային ուսումնարանում։
  • 1945-1947 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը։
  • 1958-1961 թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան։
  • 1969 թ. ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։
  • 1976 թ. — Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։
  • 1978 թ. — Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից «Զինված ուժերի շինարարությունը և կառավարումը» բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։
  • 1947-1951 թթ. — Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար (ք. Էջմիածին)։
  • 1951-1956 թթ. — Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի ուսումնական վաշտի հրամանատար (ք. Էջմիածին)։
  • 1956-1957 թթ. — Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար (ք. Երևան)։
  • 1957-1958 թթ. — Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի գումարտակի շտաբի պետ (ք. Երևան)։
  • 1961-1963 թթ. — Անդրկովկասյան ռազմական օկրուգի 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 135-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար (ք. Պերեքիշքյուլ)։
  • 1963-1965 թթ. — Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատարի տեղակալ (ք. Պրիշիբ)։
  • 1965-1967 թթ. — Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար (ք. Պրիշիբ)։
  • 1967-1969 թթ. — Անդրկովկասյան ռազմական օկրուգի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (ք.Կիրովաբադ)։
  • 1969-1975 թթ. — Սիբիրյան ռազմական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար (ք. Աբական)։
  • 1975-1980 թթ. — Հարավային զորախմբի շտաբի պետի առաջին տեղակալ (ք. Բուդապեշտ)։
  • 1980-1987 թթ. — Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով (ք. Դոնի Ռոստով)։
  • 1987-1991 թթ. — գտնվել է ԽՍՀՄ Զինված ուժերի պահեստազորում։
  • 1991 թ. — ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ։
  • 1991-1992 թթ. — ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ — պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
  • 1993-2007 թթ. — ՀՀ նախագահի խորհրդական — Գլխավոր ռազմական տեսուչ։
  • 2007 թվականից — ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։

1991-94 թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։ Ղեկավարել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության պլանի մշակման աշխատանքները։

  • ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշան,
  • ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշան,
  • «ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ,
  • ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (1998),
  • ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (2000),
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2004),
  • ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005)
  • ՀՀ Աժ պատվոգիր (2005),
  • 33 մեդալներ, որոնցից 6-ը՝ օտարերկրյա պետությունների։
  • «Մարտական ծառայությունների» մեդալ«Աշխատանքային արիության համար» մեդալ«Կովկասի պաշտպանության համար» մեդալ,«Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշանև «Մարշալ Բաղրամյան» մեդալ
    • գնդապետ (1968),
    • գեներալ-մայոր (1971),
    • գեներալ-լեյտենանտ (1992),
    • գեներալ-գնդապետ (1996)։
    • Երևանի պատվավոր քաղաքացի (2001)։ 
    • Նախորդող
      պաշտոնը հիմնադրվել է
      ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ — ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ
      Գուրգեն Դալիբալթայան

      10 դեկտեմբերի 1991 թ. — 24 նոյեմբերի 1992 թ.
      Հաջորդող
      Նորատ Տեր-Գրիգորյանց
       
       
      Նախորդող ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ
      Գուրգեն Դալիբալթայան

      9 սեպտեմբերի 1993-2008
      Հաջորդող
      Միքայել Հարությունյան
       
       

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *