Մա’յր իմ, կներես`թաքուն գնացի.
Կամավոր գրվել, զինվոր եմ հիմա.
Ոչինչ, որ մահն էր նայում դիմացից, 
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ…
Շնորհակալ ենք, որ կարողացաք պահել այն՝ ինչը մերն է, շնորհակալ ենք Ձեզ…հայ մարտիկներ 2016թվականի հոկտեմբերի 26_ին
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, Գուրգեն Ավետիքի Այվազյանը:Ծնվել է 1996թվ.Գեղարքունիքի մարզ, գյուղ՝ Գանձակ, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գավառի պետական համալսարան: 2015թվ. հունվարին զորակոչվել ՀՀ ԶՈւ՝ պարտադիր ծառայության անցնելով ԼՂՀ Մարտակերտի շրջանում Զոհված 20-ամյա Գուրգեն Այվազյանը ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ քույր եւ եղբայր: Գուրգենը շուտով զորացրվելու էր:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով;Մայր հայրենիքը ձեզ երբեք չի մոռանա,փառքը ձեր սուրբ անունը մեծ չի մոռանա:

Հավերժ փա՛ռք

"Սուսաննա