«Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության եւ Երեւանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը ( www.april2016.am 
«Ապրիլյան պատերազմ 2016» կայքում ներկայացված են վերլուծական բնույթի նյութ-տեղեկագրեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ժամանակագրություն, որոնք լույս են սփռում հայ-ադրբեջանական հակամարտության եւ Հայաստանի ռազմավարական մտահոգությունների վրա եւ կարող են օգտակար լինել թե՛ հայկական, թե՛ օտարերկրյա լսարանի համար։

Կայքն ունի նաեւ ադրբեջաներեն էջ, որտեղ ներկայացված են հակառակորդի լսարանին հետաքրքրող այն հարցերի պատասխանները, որոնք ադրբեջանցի ակտիվ օգտատերերը հաճախ փորձում են ստանալ հենց հայկական կողմից։ Կայքը չծանրաբեռնելու համար այդ էջը հասանելի է միայն ադրբեջանցի օգտատերերին։