Մեկ շաբաթ ժամանակ` նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Հենց այսքան կսպասի Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը կառավարության օգնությանը, որը չլինելու դեպքում կարտագաղթի Հայաստանից։ Նա իրեն անգամ տնտեսական ընդդիմություն կհռչակի։

Բանն այն է, որ գործարանը երեք տարում 6.5 միլիոն դոլարի պարտք է փակել Առքեսիմբանկում ու այլևս չի կարողանում պարտավորությունները կատարել։ 450 աշխատողից գործարանում այժմ 5 հոգի է մնացել։

«Երեք անգամ հին վարչապետը ընդունել է, մեկ էլ այս նոր էկոնոմիկայի նախարարը ընդունեց, բայց այնպիսի տպավորություն է, որ իրենց ձեռքը ոչինչ չկա, գնում՝ փակուղու են հանդիպում»,- Արմենակ Խաչատրյանը հույս ունի, որ նոր կառավարությունը կօգնի իրեն՝ փրկելու գործարանը։