Գոռ Գրիգորյանի ծննդյան օրն է… Ծնունդդ շնորհավոր Մերօրյա Հերոս

Գոռ Բաբկենի Գրիգորյան հայ սպա, զոհվել է 2014, օգոստոսի 1-ին․ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնելիս;Գոռ Գրիգորյանը ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 26-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ 2008 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, եվ նույն տարում ընդունվել է ՀՀ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ավարտելով ռազմական ինստիտուտը՝ 2012 թվականին ստացել է լեյտենանտի կոչում և ծառայությունը սկսել է ԼՂՀ ՊԲ-ում։
Այսօր Մերօրյա Հերոսը կդառնար 26 տարեկան:Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվելԳոռ Բաբկենի Գրիգորյան: 

Մեր բանակԻ,հիմքը Դու ես` Հայ Զինվոր: Դու մեր բանակի հոգին, միտքն ու բռունցքը:Մեր հայրենի հող ու ջրի խաղաղությունը պահեցիր՛ զինվոր, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր ժամանակի հերոսն է, հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հերոսը. հիրավի, անգնահատելի է ձեր դերը մեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության, խաղաղության եւ կայունության պահպանման եւ ամրապնդման գործում:

#ArmdayGyumri `Սոուսաննա իսահակյան 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *