Մարդկային աշխարհում,ուր տիրում է անվերջանալի քաոս ու պայքար ապրելու համար,և որտեղ տարօրինակ անտարբերություն է տիրում առ մարդը,հաճախ մարդուն դարձնում է վայրագ ու բանսարկու:Սակայն այսօրինակ իրականության մեջ դեռևս կան մարդիկ,ովքեր վերջնականապես չեն կորցրել իրենց վեհագույն անձնային որակները և փորձում են այս խավարամիտ աշխարհում լույսի մի կտոր վառել:Այդպիսի փոքրաթիվ մարդկանցից է նաև Գոհար Մարգարյանը,ում բանաստեղծական շարքերը լի են լուսավոր մտքերով,իսկ բովանդակության մեջ,ընդհանրապես,առկա է բանաստեղծուհու արտահայտիչ էներգիան:Փորձե՛ք կարդալ նրա բանաստեղծություններից գո՛նե մեկ քառատող և կտեսնեք,որ այնտեղ խոսում է բանաստեղծուհու հոգին,իսկ ձայնն ասես լսելի է դառնում ընթերցողին:Ակնհայտ է,որ իսկական բանաստեղծությունը հե՛նց այդպես էլ պետք է լինի: Գոհար Անդրանիկի Մարգարյանը ծնվել է 1958թ. Եղեգնաձորի շրջանի Թառաթումբ գյուղում:Ավարտել է Սովետական Առևտրի տեխնիկումը:Մասնագիտությամբ հյուրանոցային տնտեսության տեխնիկ-կազմակերպիչ է:Աշխատել է Ջերմուկի թիվ 1 մսուր-մանկապարտեզում որպես մանկավարժ:Այժմ ընտանիքի հետ ապրում է Ստեփանակերտ քաղաքում:Բանաստեղծուհին ստեղծագործում է դպրոցական տարիներից սկսած:Տպագրվել է մի շարք թերթերում: Հանճարեղ բանաստեղծուհին ստեղծագործում է ամենատարբեր թեմաներով՝ հայրենիքի,սիրո,կարոտի,որոնց մեջ ներդնում է իր աստվածային ոգին ու շունչը:Թեև ունի բազմաթիվ բանաստեղծություններ,սակայն մինչ օրս չունի հրատարակած գրքեր:Նրա յոթ բանաստեղծությունները տպագրվել են ՙԱնցյալը չի լռում՚ գրքի առաջին հատորում /նվիրված Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին/,ապա նույն գրքի երկրորդ հատորում՝ նրա երեք բանաստեղծությունը: Ամուսնացել է 1984թ.,ունի երկու երեխա՝ աղջիկ և տղա:Այժմ չի աշխատում,փոխարենը ստեղծագործում է ու հոգևոր դաս տալիս ընթերցասեր հասարակությանը: Վերջերս առիթ ունեցա հանդիպելու և ավելի նեղ շրջանակներում ծանոթանալու բանաստեղծուհու կյանքին և գործունեությանը:Այցելությունս պատահական էր,որը անակնկալ էր նաև նրա համար:Մեծ բավականություն ստացա նրա հետ զրուցելուց,որովհետև յուրաքանչյուր միտք հետո դառնում էր գեղեցիկ զրույց,իսկ ժամանակն ասես ի չիք էր լինում:Բազմաբովանդակ այս կինը լի է մարդկային ամենավեհ զգացմունքներով,ահա,թե ինչու են նրա անգին գոհարներն այդքան հուզում ընթերցողին: Պոետի աշխարհն ուրիշ է,մտածողությունն ու հասկացողությունը ևս ուրիշ են նրա համար:Նա աշխարհը տեսնում ու պատկերում է ա՛յլ գույների մեջ,նույնիսկ այնպիսի նրբերանգներով,որը խորթ է մեր երևակայությանը:Թեև նրանք չեն ապրում երևակայական աշխարհում,այդուհանդերձ,աշխարհը դարձնում են այնպիսին,ինչպիսին կցանկանային,որ այն լիներ:

Մաղթում եմ,որպեսզի Գոհար Մարգարյանի պոեզիան լա՜յն թևեր առնի ու տարածում գտնի մարդկային հոգու ամենախորը անկյուններում:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան