Մայրս
Ինձ կյանք տվող,
Կյանքիս ճամփան լուսավորող`
Անմար փարոսն է մայրս,
Լուսաշող այգն է մայրս,
Բարու հրեշտակն է մարս:
Մայրս քնքուշ է, խոնարհ ու բարի
Անցել է կյանքի դժվարին ուղի,
Սակայն նա երբեք ծնկի չի իջել,
Լռությամբ ու հեզ` իր խաչն է տարել: 
Շիտակ է մայրս , միշտ պարզ ու բարի,
Խրատներ ունի` խոր ու իմաստուն,
Որոնք ուղեկցում են ինձ
Իմ ամբողջ կյանքում:

 

Գարուն
Երազներ բերող հեքիաթ է դրսում,
Սիրո, կարոտի երգեր են ձոնվում,
Գարունն է եկել, կյանքն է արթնացել,
Բոլոր հույզերն են կրկին խենթացել:
Մի փոքրիկ թիթեռ նստել է ծաղկին,
արևի շողը թևերին առել`
Արև է ցողում ծաղկի թերթերին,
Երանգ է տալիս իր մեկ օրվա կյանքին:
Մի ծիտ էլ ահա տեղից — տեղ թռչում
Խոտ է հավաքում, նոր բույնն է հյուսում,
Իր տարերքի մեջ գարունն է ծաղկում,
Արևի շողով, ծաղկի բուրմունքով
Օրն է մեզ ժպտում:

 

ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ

Իմ սրտի պայծառ շողերը պոկեմ
Աշխարհի բարի մարդկանց նվիրեմ,
Կամեցող սրտիս հրդեհվող բոցով
Վշտեր փարատեմ բարությամբ իմ ծով :

Սրտամոտ խոսքով սրտեր տաքացնեմ ,
Հոգուցս բխող ցասկոտ հայացքով
Դավաճանների սրտին հարվածեմ,
Որ անհետանան հանցագործ ու գող:

Բիրտ դաժանության վախճանը կնքեմ
Լքված հույսերը ետ բերեմ մարդկանց ,
Հուսահատ սրտին բալասան լինեմ,
Վերացնեմ մարդու թախիծը անանց:

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

 

Կյանքիցս առավել ես քեզ եմ սիրում,
Դու կյանքիս շունչ ես, իմ լուսե երազ,
Երբ քո հայացքն է հայացքիս դիպչում`
Աչքերիդ ծովում` իմ սիրտն է լողում:

Աչքերդ ասես աստղեր են փայլուն.
Այնպե~ս են շողում` քեզնով եմ արբում,
Խենթացած սիրտս սիրուց փոթորկվում,
Սիրուդ կրակից` դեմքս է այրվում:

Սիրտս է անկեղծ սրտիդ հետ խոսում,
Թովիչ հայացքով իրար ենք փարվում,
Ամոթխած հոգիս հոգիդ է գրկում
Ու երանությամբ անուշ նվաղում:

Քո հյուսած սիրո հեքիաթների մեջ
Փերին եմ ես քո` կրակով անշեջ,
Քայլում եմ հպարտ ծաղկած պարտեզում,
Շուրջս դրախտի թռչունն է երգում:

Դու ի’մ հեքիաթ սեր ,ի’մ անգին երազ,
Քեզնով եմ ապրում, քեզնով հիանում,
Ու մեր թավշազարդ ,տաք անուրջներում 
Սիրտս սրտիդ հետ թռչում է , ճախրում…

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Ինչքա~ն տենչեր ու թաց կարոտներ
Մնացին հեռվում` մեր երազներում,
Որքա~ն հույսեր թերի, անկատար
Կարոտ դարձած` մնաց անցյալում:

Որքա~ն հեքիաթներ ունեինք հյուսած`
Մեր խենթ ու խելառ անցած օրերում
Որքա~ն ժպիտներ, ուրա~խ , կենսախինդ,
Հուշեր դարձած` դալկացան մթնում:

Աղոթքի նման սուրբ ու անապակ,
Շատ ափսո~ս , անցան տարիներն այն թանկ
Ա~խ, ինչու՞ թռան և ու՞ր գնացին 
Օրերն անմոռաց ու հեքիաթային :

Համր շշուկով հուշերն անցյալի`
Տարիների տաք կարոտը գրկած,
Գալիս են որպես քաղցր երազներ,
Խառնվում մեղեդուն` ներկա օրերին:

Հաճախ գալիս են կամաց շշնջում,
Անհույս կարոտից` սիրտեր դառնացնում,
Անցյալից անուշ համ ու հոտ բերում
Գալիս են այցի , շնչահեղձ անում:

Անմոռաց ու թանկ հուշեր գզրոցում
Անցյալի կարոտ էջերն են նիրհում
Ու վերապրումի հուշերն երանի,
Լոկ ափսոսանքի հոգոցն են կարոտի:

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

 

Սարերի փեշին գարուն փնտրեցի,
Ձյունից ազատված` գաղջ հողի գրկում
Գտա ես նրան` գարունն ավետող
Կապուտաչ , բարի իմ ձնծաղիկին.
Թաց էին նրա նուրբ աչիկները,
Ձյունն իր արցունքն էր ցողել թերթերին:
Գտա գարունը ես` իմ սպասված,
Նրա թովչանքից սիրտս թրթռաց,
Առատ շնչեցի բույրը թաց հողի,
Ջերմ համբուրեցի շողերն արևի:
Ինչ անուշ ես դու’ գարուն կենարար,
Իմ սիրտը լցրիր սիրով անհամար,
Ծաղկունքիդ բույրից հոգիս խենթացավ,
Կյանքս նոր շունչ ու նոր թափ առավ:

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

ԻՆՉՈՒ
Ինչու՞ է կյանքը այսքան խոցելի,
Այսքան անարդար ու անմատչելի,
Մեկին տրվում է ամենն անթերի,
Իսկ մյուսին ոչինչ, առանց հույսերի:

Մեկին տալիս է գանձ, կարողություն,
Իր բաշխումներից չմեղանչելով
Մյուսին ոչինչ, միայն տխրություն,
Ծանր ապրուստով անվերջ տանջելով…

Միգուցե՞ սա է մարդու համար ճիշտ,
Որ խղճի մտոք մարդը ապրի միշտ,
Եթե ամեն ինչ լիներ մատչելի,
Բարին ու չարը էլ չէր տարբերվի:

Աստված այդպես է կամեցել կյանքում
Մեկին տալիս է խելք ու հմտություն,
Իսկ տկար սիրտ ու միտք ունեցողին
Ամենն է տալիս ու ՝տեղը — տեղին

 Հեղինակ` ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ