ԳՆԴԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ`հավատը զորեղ է ,ինչպես իր հոգին ու մարմինը:

Աստվածաշնչում կարդում ենք.<<Հավատը լիակատար համոզվածությունն է այն բանում ,որ հույսերը կիրականանան ,և ակնհայտ ապացույցն է այն իրողությունների ,որոնք տեսանելի չեն >> (Եբ 11:1): Ամիրխանյան հրամանատարի հավատը զորեղ է ,ինչպես իր հոգին ու մարմինը:Յուրաքանչյուր զինվոր ,ով ծառայել է Նրա հրամանատարության ներքո ,գիտի թե ինչպիսի հավատ ունի Ամիրխանյան հրամանատարը: Որքան խոսուն է այս նկարը Նրա հավատով դաստիարակված զինվորների համար:Նրա հավատը ունի յուր մեջ մտավոր ծագում , որը բխում է արժեքներից,համոզմունքներից և աշխարհայացքից: Արժեքներ ,որ գիտի գնահատել և հավատալ այն զինվորին ,ով զգոն կանգնած է սահմանում: Արժեքներ,որոնց գինն ամենաթանկն է .հավածից ծնված հայրենասիրություն ,հավատից ծնված սեր `դեպի իր զինվորը,հավատից ծնված հավատ,որ հայրենի հողում հերոսացում դեռ պիտի լինի… Հավատ ,որ յուրաքանչյուր զինվորի մեջ ներշնչում էր ունենալ սեր` միմյանց նկատմամբ, միմյանց ներելու, թույլին ուժեղացնելու,զորեղին էլ էլ ավելի զորեղացնելու,միմյանց հաղթանակներով եղբայրաբար ուրախանալու… Մարտիրոսացնելու արհվեստը պատկանում է միայն նրանց ,ովքեր ունեն մեծ հավատ,որոնք սակայն տեսանելի չեն երբեմն մեզ … Սա է հավատը այն Հրամանատարի ,ով առաքելական այրու պես առաջնորդում է իր զնվորին,ով յուր զինվորին ուսուցանում է ,որպես քրիստոնյա մարտիրոս: Համաքրիստոնեական սրբերից է ներշնչվել այդ հավատը` մկրտելով հոգին ու մարմինն մաքրության ջրով ,որտեղ Նրա բարոյական այդ կերպարը դառնում է օրինակ`բոլորիս համար: Թե’ քառօրյայում ու թե’ ծառայության ողջ ընթացքում գիտեն խորհուրդները Նրա ,այն զինվորներն ու հրամանատարներն ,ովքեր ծառայել են իր հետ :Այդ խորհուրդներով է, որ պատերազմների բովում գիտի հաղթահարել ամեն մի դժվարություն այն զինվորն ,ով արդեն ինքն է խոսում այդ հավատի մասին ,ով գիտակցում է ,որ խորհուրդները Հրամանատարի բերում են մարդկային կյանքում Աստծո ներկայությանը… Բայց ,լինելով անգամ վիրավոր ,հենց այդ նուն Հրամանատարն էր ,որ առաջնորդում էր զորքին`կուրծքն առաջինը դեմ անելով թշնամուն: Ինձ երբեմն թվում է`Իգնատիոս Անտիոքացու նամակն առաջինն ուղղարկվել է Ամիրխանյան հրամանատարին ,որտեղ առաջին անգամ օգտագործվել է <<քրիստոնեություն>> եզրույթն ,և հենց այդտեղից է սկիզբ առնում Հրամանատարի հավատն,ուր ներդաշնակվում է ամեն մի զինվորի հոգեկան ու ֆիզիկական աշխարհը: Թյուր կարծիքներն այլ են,իրականությունն `խեղաթյուրված,և առանց լույսի ներքո: Իսկ խաչի խորհուրդը լույսի ճանապարհն է ամեն մարդու համար,հաղթանակի ու կյանքի խորհուրդն է զինվորի ու հրամանատարի համար,ճանապարհ `դեպի Աստված: Տիեզերական Վարդապետի խոսքերից գիտենք , որ խաչը մեզ երեք տեսակ բարիք է բերում` իմաստություն,զորություն և անմահություն: Եկեք իմաստավորվենք մտքով,զորանանք`մարմնով և անմահանանք հոգով: Շնորհավոր Սուրբ Զատիկ Ծառայության ամենալավ հիշողություններով`

Ռազմիկ Խրշոյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *