Գյումրիում բացվեց հուշապուրակ՝ ի հիշատակ անմահ հերոս Հրաչ Սարգսյանի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհիվ <<Մուշ 2-2>> թաղամասում բացվել է հուշաքար ցայտաղբյուր՝ ի հիշատակ 2012 թվականին հայ- ադրբեջանական սահմանին զոհված ժամկետային զինծառայող Հրաչ Սարգսյանի: Հուշարձան- խաչքարի բացման պատիվը տրվեց հերոսի մորը և եղբորը:Հրաչ Սարգսյանը ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 23- ին, Գյումրիում: 2010 թվականի հոկտեմբերի 25-ին Գյումրու զինկոմիսարիատից զորակոչվել էր Հայոց բանակ: Ժամկետային զինծառայության էր անցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի զորամասում:2012թվականի հունիսի 4-ին հայ- ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում՝ Բերդավան և Չինարի գյուղերի մոտակայքում, հակառակորդի կողմից հրադադարի խախտման պատճառով զոհվել էր՝ փրկելով 12 զինակիցների կյանքը: Օրեր անց՝ հունիսի 18- ին, Հրաչ Սարգսյանը, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության,, մասնագիտական բարձր պատրաստվածության , նաև կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀնախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է <<Արիության համար>> մեդալով:Արարողության ընթացքում Մուշեղ Գասպարյանի նախաձեռնությամբ բացվեց 24 մետրանոց Եռագույնը: Հուշահամալիրի բացմանը ներկա էին մեր հերոսների ծնողները, Մարդակերտի շրջանի <<Ջրաբերդ>> պաշտոնաթերթի թղթակից Գագիկ Ավետիսյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Զինվորի պաշտպանության կոմիտեի նախագահ Գոհար Արմենակյանը, Արշակ Դաբաղյանի անվան <<Մայր Մանե>> ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը և շատ այլ հյուրեր:Բազում կրակների և ավերների միջով անցած զինվորի սխրանքը ուսանելի է գալիք սերունդների համար, քանզի <<գալիքի ճամփորդներին>> է վիճակված բազմապատկել մեր բոլոր հաղթանակները: Փա՜ռք քեզ, անմա՛հ զինվոր…..

""

""

 

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *