Գյումրեցի փոխգնդապետ` Ալեքսան Առաքելյան Բոլոր դժվարությունները ակնթարթի պես անցնելու են, մնալու է հպարտությունը

Ա նունդ վառ կպահենք
Լ ոկ քո սխրանքն անմահ
Ե րկնքում է ապրում ահա
Ք անի գարունքներ այդպես ագահ
Ս ոսկալի ու դաժան դարձան
Ա լեքսան,հերոս, քաջարի մարտիկ
Ն վիրեցիր ,կյանքդ հայրենիքիդ:
Հայ մարդը `ե՛ւ ավագները, ե՛ւ երիտասարդները, պետք է մեծապես հպարտանա իր պատմական անցյալով,ազգությամբ, բանակով ու մշակույթով, զինվորը պաշտպանում է ազգը ֆիզիկապես, իսկ արվեստագետը նրա հոգեւոր պաշտպանն է։
Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյան: 2016թ-ի ապրիլի 2-ին hակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ մղած կատաղի մարտերում պատճառելով թշնամու կենդանի ուժի զգալի կորուստներ, կասեցրել է նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք: Գյումրեցի փոխգնդապետ, 34-ամյա Ալեքսան Առաքելյանի եւ հարազատների միջեւ կապն ընդհատվել էր ապրիլի 2-ից: Հայրը չդիմանալով անորոշությանը՝ մի քանի օրից մեկնել էր Արցախ՝ հույս ունենալով որդու անհետացման մասին տեղեկություններ ստանալ հարավային սահմանում: Ցավալի լուրը ստացվել էր ապրիլ 10-ին,
Ալեքսան Առաքելյանը 2004թ. ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 10 տարի ծառայել հարավային սահմանին՝ որպես դասակի հրամանատար: 2014թ. ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել Վարդենիսում գտնվող զինվորական երկրորդ կորպուս՝ որպես ծառայության պետ: Հետագայում կրկին տեղափոխվել է հարավային սահման եւ նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ:Ալեքսանն ամուսնացած էր. դուստրը սովորում է երկրորդ դասարանում, որդին երկու տարեկան է: Առաքելյանների մյուս որդին եւս զինվորական է՝ ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական սահմնապահ զորքերում:
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:Բանակը մեր հավատն է ու հպարտությունը, մեր գոյատեւման գրավականը, ապագայի հանդեպ մեր հավատի ու լավատեսության առաջին երաշխիքը։ Մենք այսօր հաղթահարում ենք բոլոր դժվարությունները, առաջ ենք գնում, չենք կոտրվում, ընկճվում, քանի որ ֆիզիկապես պաշտպանված ենք սեփական երկրում՝ շնորհիվ ուժեղ ու մարտունակ ազգային բանակի։ 

 

"http://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/16387304_367692713605661_5158293170078474507_n.jpg?oh=c758aa530d02ae2dacdb1e016a5f3c89&oe=5947B498" alt=""Սուսաննա" border=""0"" />

"http://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/16508317_367699083605024_3413729684280150682_n.jpg?oh=0ca5a16f13e49776158f9c6372341cea&oe=59069216" alt=""Սուսաննա" border=""0"" />

 

"http://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/16473080_367693033605629_3901221938426966861_n.jpg?oh=a8411e16ee5f1ac9198eeaf507e36dd3&oe=590C3F59" alt=""Սուսաննա" border=""0"" />

 

"http://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/16473336_367692863605646_770278831727340065_n.jpg?oh=21c38f88b26e68159ab0c306ad147f35&oe=59005D27" alt=""Սուսաննա" border=""0"" />

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *