Հոկտեմբերի 22-ին Արագածոտն մարզի Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոցում կազմակերպվել է հերթական «գյուղական աշուն» տոնահանդեսը:

Բարեբեր աշունն էլ իր հմայքն էր արարել և սփռել հայաստանյան գողտրիկ անկյունում՝ Մուղնի բնաշխարհում: Հերթական «գյուղական աշուն» տոնահանդեսի ազգային ու տոհմիկ ինքնությամբ հրկիզված արարչագործության նշանավորումն էր եռուզեռ ստեղծել ՝ դպրոցի մուտքը դարձնելով գունագեղ, հյուրընկալ:
Սիրո և նվիրումի խոսքերը պարզապես ապացույցն էին մեր ազգային հպարտ հոգու, որ ներկայացվեց դպրոցի սաների ասքով ու խաղով:""