Դժվար է մութ
 
Կյանքիս կեսը քեզ կտայի,
Այս ամենը թե լիներ սուտ,
Լացիս կեսը քեզ կտայի,
Որ չասեիր,թե սուտ է,սուտ:
Թե հայացքիդ մեջ զգայի,
Որ քո կյանքը դժվար է ,մութ,
Նայվածքիդ մեջ ման կգայի,
Որ իմ հանդեպ չի եղել գութ:
Կփնտրեի,կգտնեի,
Աչքերս փակ կբացեի,
Գուցե կյանքում քո հասցրած
Հարվածներից շուտ զարթնեի:
 
Մայրս լույս կտա
 
Ինձ հետ ով կգա,
Ճամփաս մութ է շատ,
Գուցե թե մորս կանչեմ հետս գա:
Ախր մորս հետ
Ճամփաս լույս կտա,
Մայրական սիրուց
Կյանքիս հույս կգա:
Իսկ քանի մայրը կենդանի է,կա,
Զավակի ճամփին,
Երբեք մութ չի գա:
 
Սիրտը ափ է ձեռքերով
Եվ մատներով անոթներ,
Եվ ծալքերով խոժոռված
Ձևափոխված մի պատկեր:
Դե ձեռքերով կառուցիր,
Սրտի դեմքը ճիշտ բացիր,
Դե նկարիր սև աչքեր
Եվ գիշերով լույս տածիր:
Սիրտը ափ է ձեռքերով,
Եթե այն ճիշտ քանդակես,
Միայն հանկարծ խոսքերով
Փշրած քանդակ չսարքես:
Տեսնես ով ինչ նկարեց,
Տեսնես ով ինչ քանդակեց,
Տեսնես ով ինչ պատկերեց,
Որ ծափերով սիրտ բացեց:
 
Ապրելու գաղտնիքը
 
Ով է մեղավոր,որ մեկը կյանքից ապրել սովորեց,
Մյուսն էլ չգիտես ինչու այս կյանքից բան չսովորեց,
Ով է մեղավոր,որ մեկը կյանքից քայլելով հոգնեց,
Մյուսն էլ բախտավոր քայլերով վազեց,գլուխն ազատեց:
Ով է մեղավոր,որ մեկը ապրեց հաճույքի համար,
Մյուսն էլ տառապեց,որ այդ հաճույքին հավատան անմար:
 
Տիեզերքի մայրական սեր
 
Որդուս շատ մեծ սեր եմ տալիս,
Որ կարենա հետո կիսել,
Հետո կինը չասի ըստ իս,
Որդիդ սերը քեզ է տվել:
Դրա համար սիրտ եմ տալիս,
Ես իմ յարի սերն եմ կիսել,
Կեսը տվել քաղցր բալիս,
Կեսն էլ պահել անուշս քեզ:
Խղճի կանգառը
 
Երևի խիղճը հաղթանակ տարավ,
Սերը զարմացավ,
Երևի որբի լացը տեղ հասավ,
Մարդը զարմացավ,
Բայց քո խղճի մեջ իմ սերը ուր է,
Որտեղ կանգ առավ,
Մամռոտ ճահիճն էր? սիրուդ կանգառը
Սերս խիղճ դառավ:
 
Նախանձին
 
Նախանձի սրտին չարի ու խանդի
Նրա սև հոգու դեմքի կեղծ միտքն է,
Նախանձի կողքին խոսել քո լավի
Ու վատի մասին,անհեթեթ միտք է:
Դու նրա կողքով ծիծաղիր,անցիր,
Նրա չար կիրքն է,
Միայն ծիծաղդ նրան կհաղթի
Իր կյանքի վերքն է:
Թե նույնիսկ հոգիդ չար խոսքից ցավի
Ծիծաղդ դեղն է,
Սիրտդ մղկտա,լեզուդ չխոսի
Բարին քո վերքն է,
Որ հոգուդ մեջ էլ սիրտդ ոնց խփի,
Սիրտդ քո տերն է,
Նախանձին հաղթիր,նրա չար խոսքին
Խոսքդ միշտ տեղն է:
 
ՀԵՂԻՆԱԿ` Գյունարա Իվանյան