Գարիկ Պապոյանի իմպրովիզները «Էմմանուել և Մարիամ» խմբում պսակվում են հաջողությամբ հայկական X-Factor-ի եթերում:

Տևական ժամանակ է, ինչ մեկնարկել է հայկական X-Factor-ի 4-րդ եթերաշրջանը, թեժ մրցակցության արդյունքում արդեն ձևավորվել է լավագույն 10-յակը: Թերևս շատ ակտիվ և մեծ արձագանք է ստացել «Էմմանուել և Մարիամ» զույգի կատարումները: Դրա վառ ապացույցն է լրատվական դաշտում տեղ գտած մեծ արձագանքը, ինչպես նաև չափազանց շատ դիտումների քանակը կայքերում և YouTube-ում: Գարիկ Պապոյանը այս խմբում, ինչպես ասվում է, ինքն իր տարերքի կամ ինքն իր ափսեի մեջ է: Ինչպես զույգի ելույթից հետո ասաց Գարիկ Պապոյանը. — Ես կուզեմ Էմմանուելի և Մարիամի ելույթը գնահատելիս բոլորը հասկանան, որ մենք ունենք կոնկրետ ժամանակ, որի մեջ, եթե մնացած մասնակիցները բաժանվում են երգ ընտրելու, փորձելու և ներկայացնելու, մենք բաժանվում ենք երգ ընտրելու, այդ երգից նոր երգ ստանալու, այդ երգի վրա գործիքավորելու, Էմմանուելը բառեր գրելու, հետո փորձելու, հետո այս ամեն ինչը ստանալու համար, դժվար է այդ ամեն ինչի մեջ տեղավորվել, հավատացե՛ք, այն գործը, որ անում են իրենք, շատ ավելի այս ամեն ինչի մեջ հմտացած մարդկանց տեմպերին արժանի գործ է: Դրա համար ես շատ բարձր եմ գնահատում այն, ինչ դուք եք անում, որովհետև այն կուրսը, որը վերցրել ենք՝ չկատարել, այլ կերտել, որպեսզի իրենց ելույթից հետո եղած երգը դառնա նոր երգ և որպես նոր երգ ապրի իրենց կատարմամբ, կարծում եմ՝ դժվար կուրս է, բայց մեզ համար այդպես ավելի հետաքրքիր է և կարծում եմ՝ երկար կշարունակենք աշխատել: Թերևս կարելի է նկատել, որ այս X Factor-ը առանձնանում է այս զույգի նոր մոտեցումներով և նորովի ստեղծագործական բարձր տաղանդով՝ ի դեմս Գարիկ Պապոյանի և «Էմմանուել Մարիամ» զույգի: Այս զույգի կատարումները կարող է նոր մշակույթ և նոր մոտեցումներ առաջ բերել հայկական շոու-բիզնեսում: Առաջարկում ենք դիտել նրանց վերջին կատարումը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *