ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Գ. Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

"" Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. Հունվարի 16
Երևան 
ՆՀ-4-Ա