***ՄԻ’ ՆԱԽԱՏԻՐ***

Մի՛ նախատիր
Ինձ Այս կյանքում,
Դեռ ծանոթ չես
Դու իմ
Հոգուն/
Ի՞նչ ուխտ ունես կյանքի էջում,
Ուխտադրուժ, քեզ եմ հարցնում
Չեմ նախատում ես քո հոգուն/
Դարձդ եմ ուզում կյանքի ուղում.
Իմաստուն ե՞ս Քեզ համարում ,
Ասույթներով առաջնորդվում.
Հազարները
քեզ պես արին ,
Բայց չտեսան նրանք բարին,
Հանձնին կյանքը չարին, նեռին —
Անուն անգամ հուշ չթողին,
Եղիր բարի՝ Մարդու որդի,
Պատգամ որպես ինձ և հենց քեզ,
Մի նախատիր
Օ’Հ ինձ կյանքում,
Եկ մեր դարձը կնքենք վանքում.
Չնախատես նորից, ուժգին
Թող որ հասնենք
Պատվով մահին,
Ուր պսակն է մեր երկնային,
Հավերժության կյանքի ուղին,
Այն նեղ դուռն է, Հոգին <Մարդիս>
Ուր նախատում ես աներևելին , Ով
Ածանոթ դու իմ հոգուն
Զուր ես ընդիմշտ այդպես դիպչում.
Թող, որ հասնենք
Պատվով մահին,
Ուր պսակն է մեր երկնային;

~ Հայուհի ~

Հ ~ յուսվածք ունի

Ա ~յգի’ն-Կյանքի ,

Յ ~ոթ Գույներով Սուրբ-

Ա ~րարչից,

Ր ~աբունին է քո վառ էջին

Փ ~այլատակել-Քո

Ի ~ղձերին,

Օ՜հ, Հայարփի’

կյանքի փերի,

Դու ե’ս ծիլը-վառ Պարտեզի, · · · · · · ·

Այգեպանը՝

ես` քո կյանքի,

նաև- եղբայր Քո ~Ողջ կյանքին*

Կուզեի անգի’ն Քո Թերթերին, մի հուշ կնքել ~Սաղմով~ Ուժգին,

Որ զերծ մնաս թիթեռների Որսող քայլ-քից ~Ով իմ փերի,

Կյանքը մի-է, Թեպետ Դարի,

Բայց ~ Յուրովի ընթացք Ունի’

Որի* այգում դու վառ Գարնան ,

կոկոմ վարդն ե’ս Հողից Պարարտ. . .

Ահա’ *Դուստր* քեզ ուխտ- կյանքի’ց, Սերա’ծ~Սերված~Առեղծվածից ,

մի փունջ Քաղված,

Հուշ է’ կյանքիդ,

Քեզ ընծայված Բախտի կամքից,

Ես` էլ անսկիզբ ~

կյանքի հենքից,

Քո Րաբունին Օ’ հ երկնքից,

Կարծես մի հյուր քաղցր կյանքիդ ,

Շնորհ-որպես Բացվող Թերթերիդ . . .

Հեզիկ-Նազիկ, իմ Խատուտիկ, Ապրի’ր խաղաղ Չքնաղ Աղջիկ.

***Ինչու՞ ես դիտում
Որպես լքված***

Ինչու՞ ես դիտում
Որպես լքված ,

Մի Անցորդի,
Կյանքով Անդարձ ,

Մի՞թէ կյանքի Ուղիներում, Կատարյալ ես քեզ համարում.

Կյանքի ուղում ,

մեր բոլորի

մի է

ճամփան, ընդմիշդ հիշի’ր,

Մի անցորդի’ կեցվածք հագած,

Մարդն է հոգսով կյանքում արբած.

Թէ’ և վշտի, տառապանքի,

Միակ Ոքն է հույսով Գերված,

Կյանքի ուղում, Օտար ափում,

Մարդը մի է’

կյանքի ուղում.

էլ մի դիտիր որպես լքված ,

Մի անցորդի կյանքով անդարձ. .

Ես` Աշխարհով` Աշխարհն Ինձնով

Ես`
Աշխարհով`
Աշխարհն ինձնով,
Լուռ վշտերով
Դարձանք սև ծով,
Ծովն ափերով, ալիքներով ,
Ես` լացելով, թաց աչերով,
Սրտնեղում ենք լուռ ցավերով ,
Բայց և զսպվում լուռ լացերով :
* * *
Ես`
Աշխարհով`
Աշխարհն ինձնով*
Դարձա մի ծով
Իմ վշտերով
Ու
Ծովածին իմ աչերով
Լուռ ծով դարձա իմ աշխարհով***

***Մի-ՉԱՊՐԱԾ-ԿՅԱՆՔԻՑ ԿԵՆԱՑ-ԿԵՆԱՑԻՑ***

Կյանքում մախթանքներ, թևավոր խոսքեր,
Թեև սիրասուն մեղմիկ մախթանքներ,
Լսել եմ կյանքում ՝
կենաց,
մեծ ճառե’ր,
Որտեղ օջախներ ՝
կյանք են միշտ ապրել…
Բայց,
երբ մի անգամ,
Ոտքի կանգնեցի’
Մահացու հարված,
իսկույն հասցրեցին…
Էլի մեծ ճառեր,
նորից լսեցի’,
Ուղղված էր ինձ ՝
դժոխք,
մութ կյանքից,
Ուղղված էր ինձ/ ճառեր, կան_բազում_ճաղեր,
Կյանքս դեռ չապրած՝
Ցմահ տվեցին…
Նորից ծնվեցի ուժգին հարվածից,
Դժողքը երբեք չի հաղթի ինձ։
Հոգին իմ՝ արդար ազնիվ է ապրած,
Արժան չէ կյանքիս,
Ցմահն իմ, կյանքիս…
Կենաց կխմեմ ճառերով լի,
Մախթում եմ բարին,
Համայն Աշխարհին,հալալ
Թող լինի, կյանքը Ամենքի ‘
Չլինեք Գերի ‘ Ան-սուն Դևերին.
Կենաց եմ խմում և ճառեր ասում,
*Կյանքում մախթանքներ*, թևավոր խոսքեր,
Թեև սիրասուն մեղմիկ մախթանքներ · · · ·
Եղե՛ք միշտ խիզա’խ, կյանքում միշտ ուրախ,
Կենաց եմ խմում կյանքից իմ ծնված,
Եվ հալալ թող լինի ամեն մի խմված /
Թասը բարձրացրած,
հոգուց մեր ծնված
Ամեն մի կենաց /
արդար թող լինի,
Խմվող կենացը՝
*կենակցական* լինի…
Հոգիս է ապրում ,
Ձեր հոգու խորքում,
Ապրում եմ նորից,
մի պարզ Անցյալից,
Այստեղ եմ նորից,
խմենք մի կենաց,
Նստած թե կանգնած, պառկած թե մեռած,
Կենակցական լինի կենացը մեր խմած*

/Ճառերն էլ ծնեն / Անճաղ
Ապաստան.

ՀԵՂԻՆԱԿ՝ ԳԱՐԵԳԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ