Ավելի քան 20 մարդ է վիրավորվել այսօր Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով:

Ֆրանսիական BFM հեռուստաընկերության տվյալներով` գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունը որոտացել է Փարիզի 9-րդ վարչական շրջանում գտնվող հրուշակեղենի խանութներից մեկում: Ֆրանսիական ոստիկանությունը և փրկարարական ծառայությունները տարհանել են շրջակա շենքերի բնակիչներին:

Տեղական աղբյուրների փոխանցմամբ` վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

azatutyun.am

""