Գազի անջատման տեղեկությունները չի համապատասխանում իրականությանը…

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է տեղեկություն, թե հունվարի 14-ին նախնական մեկ օրով Հայաստանի ողջ տարածքում գազ ու հոսանք չի լինելու։ Ընդ որում, որպես պատճառ նշվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ հարուցված քրեական գործը։

 

Տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը. բնակիչներին մատակարարվող բնական գազը չի անջատվի։ Ըստ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության՝ 36 ժամով կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը, իսկ մնացած բոլոր բաժանորդներին ընկերությունն ուղղակի խնդրել է գազն օգտագործել խնայողաբար։

 

Մեկ օրով գազի մատակարարումը դադարեցնելու պատճառը Վրաստանի տարածքով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներն են։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *