""Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հերթական քայլն է կատարում Հայաստանում ձկնաբուծության զարգացման համար: Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ դանիական հայտնի ALLER-AQUA ընկերությունը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հայանիստ գյուղում բացել է նոր պահեստներ, որտեղ ներկայացված են ձկան կերեր՝ այսօր Հայաստանում եղած ձկների բոլոր տեսակների համար: Շնորհիվ այս ներդրման, ձկնաբույծները կկարողանան ձկան կերը ձեռք բերել մեկ պարկի մեջ մինչև 5 եվրոյով ավելի էժան, քան շուկայական գինն է: Եվրոպական ALLER-AQUA ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանում բիզնես անելու հարցում իրենց համար որոշիչ է եղել Գագիկ Ծառուկյանի անձնական գործոնը: