Գագիկ Ծառուկյանը խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը փոխանցել մահացածի ընտանիքին. Իվետա Տոնոյան

Քիչ առաջ ցավով տեղեկացանք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի` Գյումրի կատարած այցելությունից առաջ Վարդանանց հրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ 50-ն անց տղամարդը տեղում մահացել է սրտի կաթվածից: Գագիկ Ծառուկյանը հրապարակում գյումրեցիների հետ հանդիպումից հետո է միայն տեղեկացել այդ մասին: Նա խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը փոխանցել մահացածի ընտանիքին և հարազատներին:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *