Բնության ձայնը՝ կտավներում. Լույս է տեսել «Գիրք բնության մասին» պատկերագիրքը

Բնության ձայնը՝ կտավներում. Լույս է տեսել  «Գիրք բնության մասին» պատկերագիրքը

 

-Ի՞նչ լեզվով ես խոսում:""

-Գույների…

-Ինչի՞ մասին ես խոսում:

-Բնապահպանության:

Ահա այս ձևավորված գիտակցությամբ էլ Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով նախաձեռնության շրջանակներում Հայաստանի նկարիչների միությունում բացվեց « Էկո Սևան. Սևանն  ահազանգում է » ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված էին ոչ միայն Սևանի գեղեցկության մասին պատմող աշխատանքներ, այլև արդեն իսկ ձևավորվող ԷկոՊեյզաժ ժանրով ահազանգ ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի կազմակերպչի՝ գեղանկարիչ Սևադա Սարգսյանի   խոսքերով, միջոցառման  նպատակն է կերպարվեստի միջոցով հասարակության առավել լայն զանգվածներին  հասցնել այն մտահոգությունը, որ Սևանը սոսկ գեղեցիկ բնապատկեր չէ,  այն  յուրաքանչյուրիս  հոգածության կարիքն ունի: Ցուցահանդեսը հնարավորություն կտա նկարիչներին բացահայտել բնության հիմնախնդիրներն ու առաջարկել որոշակի լուծումներ:

Սա Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով նախաձեռնության շրջանակներում կազմակերպված  5-րդ ցուցահանդեսն էր:

Օրը նշանավորվեց նաև մեկ այլ կարևոր իրադարձությամբ:  Միջոցառման հյուրերին ներկայացվեց «Գիրք բնության մասին»  երկլեզու պատկերագիրքը: Ի՞նչ կապ կա բնապահպանության և կերպարվեստի միջև: Ահա այս պարզ, բայց խորը հարցադրումն է եղել ուշադրության կենտրոնում: 100 հեղինակ՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից ու կրթվածության մակարդակից, գիտական աստիճանից, պաշտոնական դիրքից, ազգային պատկանելությունից,

շարժվելով սեփական մտքի ու էության ճանապարհով,միաձուլվելով  իր ներսի ու բնության լույսին, պատկերել է գրքի յուրաքանչյուր էջը չկրկնվող շնչով ու միայն իրեն բնորոշ գույներով:

Օրվա խորհուրդը կարծես ամփոփված էր մեծ նկարչի  հուշերում. «Ամենամեծ պարգևն այն մոլորակն է, որտեղ ապրում ենք, գույների այն հազարավոր երանգները, որոնք կարողանում եմ տեսնել, բնությունը, որը միշտ իմ մեջ է: Ամենամեծ ստեղծագործությունը սպիտակ կտավն է, որի վրա պատկերվում է նկարչի տեսիլքը, զգացմունքները: Արվեստը կյանքի, գեղեցիկի գովերքումն է: Նկարը նկարչի ինքնախոստովանությունն է: Անյտեղ նրա բնավորությունն է, աշխարհի ընկալումը, սիրո առկայությունը կամ բացակայությունը» /Լ.Կոջոյան/

Սա գիրք է, որի էջերը  բնությամբ են շնչում, գիրք, որը թերթելուց հետո քո մեջ մի ամբողջ մոլորակ ես գտնում, ապրում ու կարդում  բնության ձայնը, որ ոչ բոլորն են լսում,  իսկ բնության  ահազանգն անվերջ խոսում է քեզ հետ՝ հիշեցնելով, որ բնությունը դու ես…

Սյունե Մանուչարյան

""

""

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *