Սա մի առեղծված է, որ խլել է բազմաթիվ կյանքեր: Այսօր Բերմուդյան եռանկյունին անվանում են Երկրի ամենավտանգավոր անոմալ գոտին, քանի որ այնտեղ շարունակում են կորել բազմաթիվ մարդիկ, ինքնաթիռներ և նավեր: Բերմուդյան եռանկյունին շատ ժամանակ անվանում են այլ հարթության դարպասներ. դա երևի ամենապարզ եղանակն է՝ բացատրելու անհայտացումները: Բերմուդյան եռանկյունին կամ Սատանայի եռանկյունին գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևմտյան հատվածում: Եռանկյունու սիմվոլիկ եզրերն են համարվում Ֆլորիդայի հարավային հրվանդանը (Մայամի), Բերմուդ կղզիների խումբը և Սան-Խուանը (Պուերտո-Ռիկո): Այս դեպքում եռանկյունու տեսքը ևս սիմվոլիկ է, քանի որ անհայտացումները տեղի են ունենում նաև նրա սահմաններից դուրս՝ Մեքսիկական ծովածոցում և Կարիբյան ծովի հյուսիսային մասում: Դրա համար երբեմն ցանկանում են փոփոխել եռանկյունու սահմանները: Հասկանալի է, որ անոմալ գոտին չի համարվում խիստ սահմանված երկրաչափական մարմին. դա պարզապես նրա գտնվելու վայրի պայմանական անվանումն է:

Բերմուդյան եռանկյունու առեղծվածը սկսել է անհանգստացնել հասարակությանը նախորդ դարի կեսերից: 1950թ. «Associated Press»-ի թղթակից Ջոնսն այդ վայրն անվանեց «Սատանայի ծով»: 1964թ. լույս տեսած Վինսենտ Գլադիսի «Մահացու Բերմուդյան եռանկյունի» անվանմամբ հոդվածի համաձայն՝ այդ վայրն անվանվեց Բերմուդյան եռանկյունի:

Բերմուդյան եռանկյունու վրա մեծ ուշադրություն է դարձվել 1945թ., երբ պատահաբար ռադարների տեսադաշտից անհայտացավ ռազմական էսկադրիլիան (ջոկատ): Փորձառու անձնակազմով «Էվենջեր» տեսակի հինգ ականակիր ռմբակոծիչներն աննկատ և անհետ կորան խաղաղ ծովում պարզ եղանակային պայմաններում սովորական թռիչքի ընթացքում:

""

Ռադիոհաղորդակցության ընթացքում օդաչուները տեղեկացրել են նավիգացիոն սարքավորումների անսարքության, ապակողմնորոշվելու և խուճապի մասին: Նրանք ասել էին, որ չգիտեն՝ որտեղ է արևմուտքը, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, և իրենք չեն կարողանում գտնել ճիշտ ուղղությունը: Նրանց խոսքերով օվկիանոսն անգամ ունեցել է արտասովոր տեսք: Երբ նավիգացիոն սարքավորումներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել, օդաչուները մոտ կես ժամ փորձել են գտնել ցամաք արևմուտքում, հետո մոտ մեկ ժամ՝ արևելքում, սակայն այդպես էլ չեն գտել: Հինգ ինքնաթիռների որոնումներն այդպես էլ օգուտ չտվեցին, այլ հակառակը՝ այդ ընթացքում կորավ ևս մեկ որոնողական ինքնաթիռ: Գիտնականները տվել են որոշ բացատրություններ՝ կապված Բերմուդյան եռանկյու անհայտացումների հետ.
Անհայատացումների պատճառ են հանդիսանում 30 մ բարձրություն ունեցող հսկայական ալիքները:
Օվկիանոսն ունակ է գեներացնել ինֆրաձայնային ալիքներ, որնք խուճապի են մատնում անձնակազմին, որի պատճառով մարդիկ նետվում են ջուրը:
Օվկիանոսում ձևավորվում են մեթանով լցված հսկայական գազային պղպջակներ: Երբ նավը կամ ինքնաթիռն ընկնում են այդ պղպջակների մեջ, նրանք անխուսափելիորեն խորտակվում են, քանի որ պղպջակի ներսում ջրի կամ օդի խտությունը շատ ցածր է լինում:
Գոլֆստրիմի հզոր տաք հոսք, որի պատճառով Բերմուդյան եռանկյունու եղանակը կտրուկ փոխվում է:
Բերմուդյան եռանկյունու խորքում ռելիեֆի առանձնահատկությունները, որոնք թույլ չեն տալիս գտնել կործանված ինքնաթիռների կամ նավերի բեկորները:
Տարածության ապակողմնորոշում մագնիսական մառախուղի պատճառով:

Armday