Բերձորի գյուղերից մեկը ականազերծելու համար կազմակերպվել է դրամահավաք Razm.info

ONEArmenia-ն և Արցախի տարածքը ականներից և չպայթած զինամթերքից մաքրող «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունը սկսել են «Mine Free Lachin» ծրագիրը, որով Բերձորի Մեղվաձոր գյուղի շրջանում կականազերծվի է 31 հազար մ² տարածք:

Ինչպես հաղորդում է Razm.info-ն այս մասին հայտնի է դարձել One Armenia կազմակերպության պաշտոնական կայքից: Բերձորում մնացել է 31 ականադաշտ, և դրանցից մեկն ականներից մաքրելու համար կազմակերպությունները հանգանակություն են կազմակերպել՝ նպատակ ունենալով հավաքել մոտ 96 հազար ԱՄՆ դոլար: Փետրվարի 24-ի դրությամբ այդ գումարից հավաքվել է 15 հազար դոլարը:

Նախկին ԼՂԻՄ տարածքների համար «Հալո Թրաստի» ականազերծման աշխատանքները ֆինանսավորում է USAID-ն: Սակայն այդ ծրագրից դուրս են մնում Արցախի մյուս տարածքները:  Ստորև «Հալո Թրաստի» քարտեզում երևում է, որ ականապատ զգալի տարածքներ կան նաև նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող արցախյան տարածքներում:

Քարտեզում կանաչ գույնով նշված են արդեն մաքրված ականադաշտերը, կարմիրով՝ մինչև 2020թ. մաքրվելիք տարածքները:

Կազմակերպության հաշվետվության մեջ նշվում է, որ իրենք կարողացել են հավաքել ամբողջ Արցախն ականներից մաքրելու համար անհրաժեշտ 4 մլն դոլարի 20 տոկոսը: Հիշեցնենք, որ կազմակերպությանը նպատակն է Արցախի տարածքն ականներից և չպայթած զինամթերքից ամբողջությամբ մաքրել մինչև 2020 թվականը:

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *