Բելառուսում Հայաստանի դեսպանի անինքնասիրությունը սահման չունի

Այսօր վերջապես խոսեց նաև Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը…Սակայն ավելի լավ կլիներ ԼՌԵՐ,ինչպես միշտ է արել…

"Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառաությանը տված իր կարճատև հարցազրույցում սույն ԴԻՎԱՆագետը փորձել է արդարացնել իր անճարությունը,իսկ վերջում էլ մի անտրամաբանական և անիքնասեր հայտարարությունով է հանդես եկել…"Ճիշտ չեմ համարում, իբրև դեմարշ, Բելառուսից Հայաստանի դեսպանի հետկանչն ու այլ նմանատիպ քայլերը…Մենք պետք է պահպանենք դիվանագիտական հարաբերությունները, որովհետև միջազգային մի շարք կառույցներում մենք իրար հետ ենք, պետք է փորձենք այս վիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը գտնել…",-հայտարարել է Ա.Խաչատրյանը…
Ավելի զավեշտալի պատասխան չէր էլ կարելի լսել…Նախ,պարոն դեսպանը շատ մտահոգված է,որ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունները կվատանան…Հետաքրքիր է,ի՞սկ այդ մասին Մինսկում չեն մտածում,երբ հերթական հակահայկական ձեռնարկին են մասնակցում…Մե՞նք պետք է միշտ մտածենք,որ հանկարծ չվիրավորենք Լուկաշենկոյին…Եթե պարոն Խաչատրյանը չգիտի,ապա հիշեցնեմ,որ վերջին մի քանի ամիսներին Բելառուսի "կովկասյան" արտաքին քաղաքականությունը բացահայտ հակահայկական է…Բելառուսը բացարձակ չէր մտածում,որ կարող է Երևանին վիրավորել և հայ-բելառուսական հարաբերությունները "վատացնել",երբ ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ Լուկաշենկոյի ԱԳՆ-ն բացահայտ հակահայկական բարբաջանքներով հանդես եկավ…Կամ նույն Լուկաշենկոն միտումնավոր չժամանեց Սանկտ Պետերբուրգի ՀԱՊԿ-ի գագաթաժողովին,որ տապալի Հայաստանի ներկայացուցչին այդ կառույցի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընրտելը…Կարող եմ ևս բազմաթիվ օրինակներ բերել,թե ինչպես էր Մինսկը շատ անգամներ վիրավորել Երևանին…Կամ այդ ո՞ր կառույցներում են համագործակցում Երևանը և Մինսկը…Կարո՛ղ է դեսպան Խաչատրյանը ասել…Այս օրինակները բերելուց հետո կարող եմ բարձրաձայնել,որ ոչ մի կառույցում Բելառուսը չի համագործակցում ՀՀ-ի հետ…Մինսկում ՀՀ դեսպանը կամ միտումնավոր ստում է կամ էլ հնացած տեղեկություններ մատուցում հանրությանը…
Իմ մոտ այնպիսի կարծիք է,որ Ազգային Ժողովի նախկին խոսնակը,ով այդ պաշտոնը զբաղեցնելու տարիներին շատ սիրում էր պետության հաշվին անիմաստ շրջագայել ավելի շատ մտածում է իր պաշտոնի՝Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնի մասին,քան Հայաստանի շահերի և մեր երկրի ինքնասիրության մասին…Շատ լավ գիտի,որ հետ կանչվելուց հետո էլ դիվանագիտական ոլորտում չի աշխատելու…
Պարոն դեսպանը պետք է հասկանա,որ Բելառուսի բռնապետն իր այս քայլով նաև վիրավորել է Հայաստանին…Ու նրա հետ կանչելը Մինսկից ամենամեղմ արձագանքն է,որ ՀՀ-ն կարող է տալ Բատկա կոչվածին…
Հ.Գ.Առաջարկում եմ Արմեն Խաչատրյանին ընդունել Բելառուսի քաղաքացիություն և պաշտպանել Լուկաշենկոյի շահերը մի ինչ-որ երրորդ երկրում…Դա վերջինիս մոտ ավելի լավ է ստացվում,քան Հայաստանի շահերի պաշտպանելը…

Գագիկ Համբարյան 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *