Բելառուսի ընդդիմությունը շարունակում է բողոքի ցույցերը

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընդդիմադիրները բողոքի հերթական ցույցն են անկցակցրել և պահանջել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը:

 

Բելառուսում բողոքի ակցիաները սկսվել են օգոստոսին՝ այն բանից հետո, երբ նախագահակաան ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Լուկաշոնկոն է հաղթել:

Ոստիկանությունը բռնի գործողություններով ցրել է ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով, օգոստոսից սկսված բախումների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 27 հազար մարդ, կան ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող արժանահավատ փաստեր, սպանվել է մի քանի մարդ:

Բելառուսի իրավապահները ձերբակալել են ընդդիմության լիդերներից մի քանիսին, որոշ լիդերներ ստիպված լքել են երկիրը:

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *