Ադրբեջանում ընդդիմությունը պահանջել է Ադրբեջանի իշխանությունների հրաժարականը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  contact.az–ի հաղորդմամբ՝ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, ելույթով հանդես գալով ցույցի ժամանակ, հայտնել է ցանկացած ճանապարհով ակցիայի կազմակերպումը տապալելու  իշխանությունների փորձերի մասին, նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել են 8 մարդ։ Ինչպես նաեւ, Քերիմլիի խոսքով, ճնշման եւ ձերբակալությունների են ենթարկվել «Մուսավաթ»–ի անդամները, հաղորդում է NEWS.am-ը։

Ցուցարարները հավաքվել են Իլհամ Ալիեւի կողմից իշխանության ուզուրպացման դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, որը կեղծմամբ եւ օրենքների ու սահմանադրության համապատասխանեցման միջոցով ցանկանում է իր կառավարումը երկարացնել եւս 7 տարով։ Կուսակցության ղեկավարը Իլհամ Ալիեւին մեղադրել է 15 տարվա կառավարման ընթացքում ոչ մի խնդիր չլուծելու մեջ։ Ելույթի ավարտին նա կոչ է արել հաշվի առնել մյուս բռնապետների (հատկապես Քադաֆիի) տխուր փորձը, որոնք չեն կարողացել օգտագործել ժողովրդից կողոպտված փողերը։

Բողոքի ցույցին մասնակցել են մի քանի հազար մարդ։ ցույցի անցկացման վայրում իշխանությունները արգելափակել են համացանցը, որ նրանք չկարողանան բողոքի ուղիղ հեռարձակումն իրականացնեն սոցիալական ցանցերում։