Բաքվի հիստերիան և Մարիա Զախարովայի պատասխանը

Այն,որ այսօր Երևանում տեղի ունեցած ռազմական շքերթը հիստերիա պետք է առաջացներ մեր արևելյան հարևանների մոտ կռահելի էր…Այն իրեն երկար սպասել չտվեց…Բաքվի սուլթանին խիստ մտահոգել են Երևանի Հանրապետության հրապարակով անցած "Իսկանդեր" և այլ ժամանակակից ռուսական զինտեխնիկան…Այդ հարցով ՌԴ ԱԳՆ է դիմել ալիևյան կայքերից մեկը՝haqqin.az-ը,որը բացատրություններ է պահանջել…Հարցմանն ի խատասխան ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել ազերիներին այդ հարցով դիմել ՌԴ պաշտպանության նախարարություն,քանի որ ԱԳՆ-ն զենքի վաճառքով չի զբաղվում…

Ազերիների հարցապնդումն ինքն իրենից ոչ կոռեկտ է…Բայց զարմանալ պետք չէ…Այս հարցապնդումով թուրքը ցույց է տալիս իր լկտի էությունը…Ստացվում է այնպես,որ երբ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին,որն ընդամենը երեք տարի առաջ դուրս շպրտեց ռուսներին Գաբալայի ՌԼԿ-ից,ապա դա նորմալ է,սակայն երբ ՌԴ-ն զենք է վաճառում Հարավային Կովկասում գտնվող իր ՄԻԱԿ ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին,որի տարածքում է տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմաբազան,ապա դա նորմալ չէ,և Մոսկվան պետք է բացատրություններ տա Բաքվին…
ՀՀ-ն իրավունք ունի դժգոհելու իր ռազմավարական գործընկերոջ ոչ հեռատես քաղաքականությունից,այդ թվում նաև Ադրբեջանին զենք վաճառելուց…Սակայն ոչ մեկին "չմիացած" Ադրբեջանը,որն իրականում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասնաճյուղն է Հարավային Կովկասում և բացեիբաց վարում է հակառուսական քաղաքականություն իրավունք չունի դժգոհելու Մոսկվայից…
Համոզված եմ,որ այս երկու օրս կակտիվանան ռուսաստանյան ծախու քաղաքական գործիչները և "քաղաքագետները",որոնք կփորձեն սփոփել Բաքվին…

Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *