Բաքվի հերթական հիստերիան այս անգամ «КВН»-ի պատճառով

Ստեփանակերտից «Աղով և հացով» թիմը Ուրախների և հնարամիտների ակումբից (ՈւՀԱ) հրավեր է ստացել մասնակցելու «КиВиН – 2017» 28-րդ Միջազգային փառատոնին, որը կկայանա Սոչիում հունվարի 10-23-ը:

 Բաքվում Ալեքսանդր Մասլյակովի կողմից ստորագրված հրավերը սադրանք են անվանել: 

Այդ տեղեկատվության հաստատման համար «Sputnik-Ադրբեջանը» դիմել է «АМиК» Հեռուստատեսային ստեղծագործական միությանը, որտեղ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը, միայն նշել են, եթե մասնակիցների ցուցակում առկա է Ղարաբաղից թիմի անվանումը, ապա այն միանշանակ մասնակցում է: Մասնակիցների ցուցակում, իհարկե, թիմի անվանումը նշված էր:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, ոչ ադրբեջանական Միլի Մեջլիսի պատգամավորները, ոչ էլ «Բաքվի տղաներ» թիմը չմեկնաբանեցին այդ տեղեկատվությունը: Ադրբեջանի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից հայտնեցին, որ նրանց այդ հարցի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ, և խորհուրդ տվեցին դիմել երկրի ԱԳՆ: Ադրբեջանի ԱԳՆ էլ իր հերթին հայտարարեց, որ չի զբաղվում նման հարցերով և խնդրեց նորից դիմել Մշակույթի նախարարությանը:

Միայն «Բաքվի տղաների» թիմի անդամ Թաիր Իմանովն է արտահայտվել, բնականաբար, Ադրբեջանի պաշտոնական դիրքերից: Ինչպես սպասվում է, ադրբեջանական հիստերիան իր արտացոլումը կստանա փառատոնին:

Ըստ Իմանովի, Բաքվի հավաքականը պետք է իր բողոքը հայտնի փառատոնին Սոչիում: 

Artsakhpress.am

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *