Բաց Նամակ ՀՀ Վարչապետին

Բաց Նամակ ՀՀ Վարչապետին 
———————————————
Այս նամակն ուղվել է ուղիղ երկու տարի առաջ այն ժամանակվա ԿԳՆ-ին: Անցել է երկու տարի, փոխվել է նախարարը, բայց ոչ մի կերպ չի փոխվել իրավիճակը, Եթե չհաշվենք աննշան կոսմետիկ մանր փոփոխությունները: 
Հիմա ես Բաց դիմում եմ Վարչապետին Պարոն Կարեն Կարապետյանին Karen Karapetyan … Հուսամ կհասնի իրեն .
Պարոն վարչապետ Հրավիրում եմ ձեզ Այս դպրոցն ուսումնասիրել և հստակ պատասխան տալ Ծնողներին: 
Խոսքը հետևյալումն է, որ սույն դպրոցը բառացիորեն չի համապատասխանում կրթական ոլորտի դպրոցներին համապատասխանող ստանդարտներին: Դպրոցը պարզապես շենք որպես անբարենպաստ է : երկու տարի առաջ գրել եմ արդեն սրա մասին ու կարող եք ամբողջին տեղեկանալ ներքոհիշյալ գրառումից: Հիմա ես որպես ծնող ՝ ով ունի երեք տղա սովորող դպրոցում խնդրում եմ հանձնարարել ու համապատասխան որոշում կայացնել… արդյո՞ք նպատակահարմար է շարունակել դպրոցի արդեն 25 տարի դուրս գրված մասնաշենքի նորոգումը թե՞ տեղափոխել երեխաներին նախկին դպրոց, որը դարձավ Ավագ և դպրոցի 70 տոկոսն աննպատակ դատարկություն է տիրում: Կամ Նոր դպրոց տրամադրել այս համայնքին: 
Ինչի՞ համար եմ դիմում ձեզ, քանի որ բազմիցս դիմվել է նախկին և ներկա Նախարարներին: Եթե նախորդը գոնե զրուցում էր ինչ որ բաներ արդեն նախաձեռնում էր, ապա փոխվելուց հետո նորին դիմեցի և անգամ հնարավորություն չտրվեց հետը հանդիպել, Ավելին պատասխան ստացա , որ պաշտոնապես դիմեք և ֆէյսբուքը հիմք չի որ հավատանք ձեր ասածներին: 
Հիմա ես Խնդրում եմ հարցին իրոք անահապաղ լուծում տալ : Դպրոցն ուղակի անհամապատասխան է: Երկու բառով, ոչ մարզադահլիճ, ոչ անգամ դասասենյակները , ոչ բուֆետ, ոչ Զուգարանները չեն համապատասխանում … 
Տեսնելով ձեր նպատակասլացությունը ես հարկ համարեցի ևս մեկ անգամ այս հարցը բարձրացնել, այս դեպքում Ձեզ դիմելու տարբերակով: Եթե Դպրոցում երեխան ճիշտ չի զարգանում, ապա բանակում ավելին սպասել չես կարող: Ուստի Ես որպես ծնող, ինչպես նաև ծնողների մեծամասնության անունից/Եթե ոչ բոլորի/ Խնդրում եմ , հանձնարարեք լուրջ կառույցների, որ հետևեն, Մարզպետարան և ԱԳՆ անզորության և անկարողության մեջ են , ավելին ԿԳՆ-ն անգամ չի ուզում լսել, եթե ուզենար մարդ կուղարկեր… 
Շնորհակալություն… Հարգանքներով Հ.Յորդանյան

"Фото"Фото"Фото"Фото"Фото"Фото"Фото"Фото

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *