ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ՝ Ս.Ա.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
/ք.Երևան, Մ.Բաղրամյան 26/

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ՝ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
/ք.Երևան Հարնապետության Հրապարակ, կառավարական տուն 1/

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ՝ Ա.ԴԱՎԹՅԱՆԻՆ 
/ք.Երևան, Վ.Սարգսյան 5/

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ.ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
/ք.Երևան Մ. Բաղրամյան 19/
իգիտություն

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ՝ Ա.ԹԱԹՈՅԱՆԻՆ
/ք.Երևան, Պուշկինի փող., 56ա շենք/

Թիվ 59103216 քրեական գործով մեղադրյալ Արտակ Գավրուշայի Գալստյանի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանից

Մեծարգո նախագահ, հարգարժան պարոնայք

Մեծարգո նախագահ սույն դիմումս ուղղում եմ Ձեզ, քանզի այն հարցերը, որոնք բարձրացվելու են սույն դիմումով անմիջականորեն վերաբերվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից թույլ տրված և շարունակական բնույթ կրող ՀՀ Սահմանադրության նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներին՝ քանզի Ձեր լիազորությունների տիրույթում է հետևել ՀՀ Սահմանադրության պահպանմանը, ապահովել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Արդեն շուրջ չորս ու կես ամիս է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվում է թիվ 59103216 քրեական գործը, որով իմ պաշտպանյալ Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 
26.05.2016թ. Արտակ Գալստյանը ձերբակալվել է այնուհետև կալանավորվել:
Երկու անգամ երկարացվել է կալանքի տակ պահելու ժամկետը:
Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետները երկարացնելու միջնորդություններին կից ներկայացված ապացուց կոչվածներից ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից բավարար ջանասիրություն չի ցուցաբերվել Արտակ Գալստյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող կամ հերքող ապացույցներ ձեռք բերելու հարցում: Ներկայացված նյութերով միայն հիմնավորվում է հիմնավոր կասկածի բացակայությունը, քանզի քննիչի կողմից ներկայացված ցուցմունքների և նյութերի օբյեկտիվ վերլուծության արդյունքում պարզ իրականությունը դառնում է անհերքելի և այդ իրականության մեջ բացառվում է Արտակ Գալստյանին մեղադրանք առաջադրելու հիմքերը:
Սակայն այնպիսի տպավորություն է, որ ինչպես քննչական խմբի քննիչները այնպես էլ դատական համակարգը ուղղակի ցանկություն չունեն տեսնելու և գնահատելու ակնհայտ փաստերը: Հարց է առաջանում ինչն է արդարադատության համակարգում այս գործի շրջանակներում առկա կաթվածի պատճառը: Գուցե ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարության կողմից որպես նախաքննության գաղտնիք կոչված շղարշի տակ թաքցված և իրականում գոյություն չունեցող հանգամանքնե՞րը, որոնք այնքան վերացական և անիրական են, որքան առաջադրված մեղադրանքը և դատարանները հաշվի առնելով քննիչի վերացական և հիմնազուրկ մեկնաբանությունները զերծ են մնում այս «կեղտի» մեջ թաթախվելուց:
Արտակ Գալստյանի կալանքի տակ գտնվելու ամիսների ընթացքում նախաքննության մարմնի կողմից թույլ տրված խախտումներն այն աստիճան կոպիտ են և առարկայական, որ թույլ են տալիս հաստատապես ասելու, որ սույն քրեական գործը դուրս է իրավական հարթությունից, և նման խախտումները դուրս են ցանկացած տրամաբանությունից և չեն ենթարկվում օրենսդրական որևէ կարգավորման:
Ճիշտ է նախաքննության մարմինը ջանք չի խնայում պաշտպանության կողմին համոզելու իրենց օբյեկտիվության մեջ, սակայն նույն մարմնի կողմից արված քայլերը ապացուցում են հակառակը:
Այսպես նախաքննության մարմինը անտեսելով որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, և որ պետությա վրա է դրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, մոռացության մատնելով, որ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, չի բավարավում այն հանգամանքով, որ Արտակ Գալստյանին իսկզբանե ապօրինի կալանավորել են, չունենալով դրա համար բավարար և թույլատրելի ապացույցներ՝ իրենց պաշտոնական դիրքն ու հնարավորությունները օգտագործելով անձնական հարցեր լուծելու և ինչու չէ հանրային ռեզուրսն օգտագործելով ի շահ ՀՀ ՀՔԾ ղեկավարության և նույն ղեկավարության նախկին և ներկայիս որշակի պաշտոններ զբեղեցնող շրջապատի խնդիրները լուծելու համար: Նման դիրքորոշման համար ավելի քան բավարար է Արտակ Գալստյանի առջև դրված գույքային և գումարային պահանջները, մեկ այլ անձի դեմ սուտ ցուցմունք տալուն հարկադրելը, Արտակ Գալստյանի կողմից պահանջները չնդունելուց հետո՝ որպես հարկադրանքի միջոց, պահանջ ներկայացնողների կողմից նշված քննչակ գործողությունները հերթականությամբ իրագործելը: Սույն հանգամանքների շուրջ արվել է հայտարարություն, տրվել է հաղորդում հանցագործության մասին, որը տարօրինակ կերպով դարձյալ քննվում է ՀՀ ՀՔԾ վարույթում, ավելին նույն քննիչի կողմից, ում դեմ բուն իմաստով տրվել է հաղորդում: 
Այլևս մեզ համար անհերքելի փաստ է, որ սույն գործով Արտակ Գալստյանին շինծու մեղադրանք է առաջադրվել իրականության մեջ գոյություն չունեցող դրվագներով, երևի թե տուրք տալով նույն ՀՀ ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանի շրջապատի ամպագորգոռ խոստումներին, որ շուտով վկաներ կբերեն և Արտակ Գալաստյանին տասնյակ դրվագներով խարդախություն կատարելու մեջ մեղադրանք կառաջադրեն, որը նունպես իրականության մեջ անհնար դարձավ:
Ստացվում է, որ Արտակ Գալստյանին իսկզբանե մեղադրանք են առաջադրել Վահրամ Շահինյանի մտերիմների երազում տեսած հանգամանքներով, որը արթուն վիճակում իրականության հետ անհամատեղելի է: 
Այն ապացույցները, որոնք դրվեցին անձի կալանավորման միջնորդության հիմքում նմանատիպ ապացույցները բազմիցս ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից մեկնաբանվել են որպես անթույլատրելի ապացույցներ, որոնցից են նաև մեղադրյալի հետ թշնամանք ունեցող անձի ցուցմունքը, աշխարհագրական դիրքի, հիշողության, տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող անձի ցուցմունքը, անձ որի ցուցմունքները արժանահավատ ճանաչելու համար պետք է նվազագույնը ունենալ դատաբժշկական- դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն:
Նախքննության մարմնի կողմից մերժվել և մերժվում են պաշտպանության կողմից արված բոլոր այն միջնորդությունները, որոնք բավարարելու և քննչական գործողություններ կատարելու դեպքում անմիջականորեն կապացուցեն անձի անմեղությունը և կբացառեն ոչ միայն կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը այլ Արտակ Գալստայնին առաջադրված մեղադրանքն ընդհանրապես:
Խոչընդոտելով և սահմանափակելով անձի ՀՀ սահմանադրությամբ ամրագրված պաշտպանության իրավունքը նախաքննության մարմինը սակայն չի խորշում վատնել հանրային ռեզուրսները և, անհայտ աղբյուրից, անհյատ ծագմամբ՝ ապօրինի ձեռք բերված ինչ որ ձայնասկավառակ փորձաքննության ուղարկելուց: Մինչդեռ պաշտպանության կողմը արդեն միջնորդել է փորձաքննության ուղարկված կրիչը ճանաչել ապօրինի ապացույց, ինչպես նաև բողոքարկվել է ձայնասկավառակը փորձաքննության նշանակելու քննիչի որոշումը այն ակնհայտ անհիմն և անօրինական լինելու հիմքով:
Անձի պաշտպանության իրավունքին խոչընդոտել է դիտարկվում նաև պաշտպանիս վերաբերյալ իմ պաշտպանյալի դեմ քննվող քրեական գործի շրջանակներում նյութեր նախապատրաստելը, պաշտպանի ծնողին ծանուցագիր ուղարկելը, որպիսի հանգամանքը համոզված ենք, որ վարույթն իրականացնող մարմինը հեռահար նպատակներ ուներ: Ինչպես նաև անմիջապես պաշտպանյալիս ներկայությամբ ինձ ահաբելեկը, նշելով «ապրիր քո կյանքով, մոռացիր Արտակ Գալստյանին և խնդիրներ չես ունենա, վերջ տվեք հրապարակումներին» դիտարկելով դրանք, որպես պաշտպանիս վրա գրանցվող «մինուսներ»: Հրապարակումները միանշանակ նախաքննության մարմնի մոտ խուճապ էր առաջացրել, քանզ խոսքը գնում էր Արտակ Գալստյանի կողմից ՀՀ Նախագահին ուղղված բաց նամակներին, որոնցում բարձրացվել էր նաև Արտակ Գալստյանից 500.000 ԱՄՆ դոլար կաշառք ուզելուն և դրանում ՀՔԾ ղեկավարության անմիջական մասնակցությանը:
Այս պարագայում վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսվել է անձի՝ իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունքը՝ հայտարարելով, որ հրապարակումներ անելը պաշտպանության կողմի համար բացասական անդրադարձ կարող է ունենալ, փորձելով արհետսական խոչընդոտներ ստեղծել պաշտպանության կողմի համար ՀՔԾ կողմից թույլ տրվող անօրինականությունների մասին բարձրաձայնելով վերադաս մարմիններին հաղորդակից դարձնելու համար:
Միայն վերոգրյալ հանգամանքները, արդեն բավարար է ասելու, որ նախաքննության մարմինը սույն գործը քննում է ոչ այն պատճառով, որ առկա է հանցադեպ, այլ քննում է քանզի առկա է որոշակի անձանց միասնական շահագրգռվածություն, որի շուրջ համախմբվածության առանցքային մասնակիցներ են հանդիսանում ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալ Մուշեղ Սաֆարյանը և այլոք: Խնդրո առարկան 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլար է:
Ակնհայտ է, որ սույն գործով նախաքննությունը հայտնվել է փակուղու առաջ և դա այն աստիճան նկատելի է, որ վարույթն իրականացնող մարմինը սկսեց քննություն կատարել Արտակ Գալստյանի կողմից վաշխառություն կատարած լինելու ուղղությամբ, և դա այն դեպքում երբ իսզբանե ակնհայտ է եղել, որ վաշխառության ուղղությամբ քննությունը կատարվոում է վարույթը բացառող հանգամանքներով, քանզի անցել են տվյալ հոդվածով քննություն կատարելու վաղեմության ժամկետները, այս մասին պաշտպանության կողմից համապատասխան միջնորդություն ներկայացվեց քննիչին, հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը՝ նշելով, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման մեկնաբանություններից ելնելով նախաքննության մարմնինը անգամ իրավասություն չի ունեցել այդ ուղղությամբ քննություն կատարել: Ինչպես նաև հայտննել ենք, որ Արտակ Գալստյանի կողմից վաշխառություն կատարելու կասկածի շուրջ բոլոր դրվագներով դեռևս 2013թ. կատարվել է քննություն, առկա է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: Հատաքրքրական է, որ գործարքի կողմերը 2013թ. բոլորը իրենց ցուցմունքներով բացառել են վաշխառության դեպքը, սակայն 2016թ. ՀՀ Հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու հետո տվել են լրիվ հակառակ ցուցմունքներ: Միջնորդություն ենք ներակայցրել ՀՔԾ քննիչ Ա.Ստեփանյանին՝ 2013 և 2016 թվականների նույն անձանց կողմից տրված ցուցմունքների մեջ առկա էական հակասությունների շուրջ հարցաքննություն անցկացնելու և վկաների կողմից երեք տարվա վաղեմություն ունեցող իրենց իսկ ցուցմունքներին հակասող ցուցմունքներ տալու դրդապատճառները պարզելու վերաբերյալ , որը սակայն մնացել է անարձագանք: Այս հանգամանքները ինքնին վկայում են վկաների նկատմամբ ՀՔԾ քննիչների կողմից ճնշումներ գործադրելու մասին:
Սակայն կարծես թե նախաքննության մարմինը այն աստիճան էր խճճվել իր իսկ գործած սարդոստայնում, հայտնվել անելանելի վիճակում, որ նշված միջնորդությունից հետո անգամ նույն գործի վարույթը բացառող հանգամանքներով, որն է անձի կողմից բողոքի բացակայությունը, փորձեց առերեսում կատարել մի վկայի հետ, ով Արտակ Գալստյանին ընդհանրապես չճանաչեց: Քննիչի կողմից մերժվեց նաև պաշտպանության կողմի միջնորդությունը վկաներին, այն է Արտակ Գալստյանի աշխատակիցներին հարցաքննելու մասին, որը սակայն ուղղակիորեն պարտավոր էր անել, ելնելով իր իսկ կողմից առաջադրված մեղադրանքից: Քանզի եթե խոսենք օբյեկտիվ քննությունից ապա նախաքննության մարմինը պաշտպանության կողմից նշված վկաներին սեփական նախաձեռնությամբ և առաջին հերթին պետք է հարցաքննած լիներ դեռևս Արտակ Գալստյանին ձերբակալելուց անմիջապես հետո, որը չի արել և անգամ միջնորդություն ներկայացնելուց հետո հրաժարվեց կատարել իր օրենքով սահամանված պարտականությունը:
Արդեն շուրջ մեկ ամիս է Արտակ Գալստյանի կողմից ներկայացվել է միջնորդություն իր իսկ կողմից օգտագործված հեռախոսազանգերի վերծանումների շուրջ իրեն հարցաքննելու մասին, որով հնարավոր է ապացուցվի Արտակ Գալստյանի այլուրեքությունը (ալիբի), սակայն քննիչը ոչ մերժել է միջնորդությունը և ոչ էլ կատարել է հարցաքննություն մեկնաբանելով, որ նախաքննության շահերից չի բխում հեռախոսազանգերի վերծանումների գաղտնազերծումը: 
Այսինքն ցանկացած քննչական գործողություն, որը կարող է գնահատվել հօգուտ մեղադրյալի միանշանակ կամ մերժվում է, կամ անժամկետ հետաձգվում, հիմք ծառայելով Արտակ Գալստյանի կալանքի տակ գտնվելու ժամկետները անհարգի երկարացնելու համար: 
Միանշանակ է, որ քննիչը օերնքով սահմանված գործողությունները պարտաճանաչ և օբյեկտիվ կատարի ապա Արտակ Գալստյանի կալանավորման ժամկետի երկարացումը իրատեսական չէր լինի,
Այսպիսով նախաքննության մարմնի կողմից կոպտորեն խախտվում և սահմանափակվում է անձի պաշտպանության իրավունքը:
Ապօրինի սահմանափակելով անձին ՀՀ սահմանադրությամբ ամրագրված և պաշտպանվող անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, անտեսելով, որ առկա չէ ազատությունից զրկելու օրենքով սահմանված դեպքերը և կարգը, առկա չէ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, առկա չէ անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու անհրաժեշտությունով պայմանավորված որևէ տվյալ.
Անգամ Արտակ Գալստյանի միջնորդության հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվեց մեղադրանքի էությունը մեղադրյալին պարզաբանելու միջնորդությունը, այսինքն անձը զրկվել է նաև իրեն առաջադրված մեղադրանքի էության պարզաբանում ստանալու իրավունքից, գուցե և հենց այն պատճառով, որ վարույթն իրականացնող մարմինը իր իսկ կողմից ստեղծած անհեթեթությանը չկարողոցավ մեկնաբանություն գտնել: 
Անընդունելի է նաև անձի ազզատության մեջ գտնվելու հնարավությունը կախման մեջ դնել մեկ այլ անձի դեմ ցուցմունք տալու պայմանից, մինչդեռ այդ հանգամանքը կարելի է դիտարկել դասական խոշտանգում:
Հարց է առաջանում եթե անձի ազատության մեջ գտնվելը հնարավոր է և որևէ խոչընդոտ չի կարող առաջացնել նախաքննության համար, ապա ինչն է պատճառը՝ նրա ազատությունը պայմանավորել նախաքննության մարմնի համար ցանկալի ցուցմունք ստանալու հանգամանքով: Մի՞թե այս հանգամանքը ինքնին չի հաստատաում այն, որ նախաքննությունը սնանկ է և չունի բավարար ապացույցներ և առաջադրված մեղադրանքը մոտեցել է իր վախճանին, որը չնայած իսկզբանե ակնհայտ էր, որ այն օրը երբ «նախաքննության գաղտնիքի» -ժամկետը սպառվեց և շղարշը պատռվեց՝ նույն օրը հօդս է ցնդելու նաև առաջադրված մեղադրանքը: 
Այս մասին մեր դիրքորոշումը հիմնավորվեց Արտակ Գալստյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկամ ընթացքում, երբ պաշտպանության կողմը պահանջեց դատարանին ներկայացնել Արտակ Գալստյանի հեռախոսազանգերի վերծանումները, քննիչի կողմից տրվեց անհեթեթ պատասխան, սակայն ընդմիջման ժամանակ հայտարարեց՝ «ինչա ուզում եք արդարացնող ապացույցներ բերենք դատարան»: 
Սա ևս վառ ապացույցն է այն բանի, որ ՀՀ ՀՔԾ-ն սույն գործով ունի միայն մեկնպատակ, որքան հնրավարոր է անձին երկար պահել կալանքի տակ:
Հուսանք, որ մեղադրյալին արդարացնող ապացույցները մի օր չեն անհայտանա քրեական գործից:
Սա պետք է դիտարկվի, որպես անձի հանդեպ անմարդկային և ինչու չէ նվաստացնող վերաբերմունք, որը կարելի է դիտարկել որպես պատժի կրում այլ ոչ թե խափանման միջոց:
Մինչդեռ և ձերբակալված, և կալանավորված և թե ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք:
Կարելի է փաստել, որ սույն գործով Արտակ Գալստյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից, քանզի անկախ այդ միջոցները սպառելու հանգամանքից, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ դրանք կրում են ձևական բնույթ, քանզի բոլոր որոշումները կայացվում են շաբլոնային մակարդակով:
Չնայած այն հանգամանքին, որ պաշտպանության կողմը ավելի քան վստահ է, որ Արտակ Գալստյանին առաջադրված մեղադրանքը շինծու է և հորինված, չունի որևէ հեռանկար, և ցանկացած քննչական գործողություն կատարվում է միայն Արտակ Գալստյանին որքան հնարավոր է երկարատև կալանքի տակ պահելու համար, այնուամենայնիվ հայտնում ենք, որ Ա.Գալստյանի մեղքը հաստատվելու դեպքում պատրաստ է կրել անգամ առավելագույն պատիժ:
Այսպիսով հիմք ընդունելով և իրացնելով ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրված անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:
Ինչպես նաև՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ 

Մեծարգո նախագահ

Ձեր միջամտությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Արտակ Գալստյանի՝ ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու, հիմնական իրավունքներից և ազատություններից ապօրինի զրկելու գործողությունները դադարեցնելու, և պաշտոնական դիրքի չարաշահում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հարգարժան ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանին.

Ձեր վերահսկողությունը սույն գործի շրջանակներում շրջանառվող առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և գործի վարույթը կարճելու հնարավոր հանցադեպը բացահայտելու, դրանում ներգրավված անձանց շրջականը պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանին.

Ձեր աջակցությունը սույն գործում առկա ապօրինությունների վերացման և աձի ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Դավթյանին

Ձեր անմիջական վերահսկողությունը սուն գործի նկատմամբ, օբյեկտիվ իրականությունը պարզելու և Արտակ Գալստյանի նկատմամբ կալանավորումը բացառող հանգամանքներով Արտակ Գալստյանին կալանքի տակ պահելը դադարեցնելու և նրան անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:

Ելնելով այն հանգամանքից, որ դիմումումս բարձրացված խնդիրների վերաբերյալ փաստերի և մանրամասների հրապարակումը կդիտարկվի որպես նախաքննության գաղտնիքի հրապարակում խնդրում եմ անձնական ընդունելություն, գործի համար էական նշանակություն ունեցող և առանցքային հարցերի շուրջ փաստարկներ ներկայացնելու համար:

Հարգանքով 

Ա.Գալստյանի շահերի պաշտպան Ս.Սարգսյան