Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ <<Վիվարտ>> ՄՀԿ կողմից, որի նախագահը Վարդուհի Գասպարյանն է, <<Հյուսիս-արևելյան դարպասներ>> ծրագրի շրջանակներում կազմակերպված
<< Արցախը մենք ենք>> բարեգործական համերգը:Այս անգամ բարեգործական համերգին միացել էին՝ <<Դիրքապահ>> Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը, Ղարաբաղյան պատերազմի վետ
http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/22519217_364046334041342_5082779475525634484_n.jpg?oh=28603f2dc3e47837075e34a907ffeb64&oe=5B13BD83 alt="Եկմ էրեբունու տարածքային բաժանմունք-ի լուսանկարը:" width="276" height="207" />երանների միությունը, Ֆիդայինների միությունը: Միջոցառմանը Միասնություն հանուն հայության ՀԿ-ի նախագահ Սուսաննա Իսահակյանի նախաձեռնությամբ ներկա էին նաև Էրեբունու տ/բ-ի երեք սերունդների ներկայացուցիչները, Դահլիճում իրենց հպարտ կեցվածքով առանձնանում էին թ.194 դպրոցի երրորդ դասարանի աշակերտները, ովքեր իրենց դասղեկի՝Մարգարիտա Ավետիսյանի գլխավորությամբ վերջերս համալրել էին Երկրապահի շարքերը: Մեծ ոգևորություն զգացվեց հատկապես այն ժամանակ, երբ բեմից հնչեց Երկրապահի օրհներգը, և արդեն փորձ ունեցող և ակումբի ճանապարհով տարիներով քայլող պատանի երկրապահներն ու ակումբ նոր ընդգրկված փոքրիկները մեծ հպարտությամբ կատարեցին օրհներգը՝ իրենց պահվածքով ու զգաստ կեցվածքով ոտքի հանելով նաև մյուս հանդիսատեսներին:

Ի դեպ, համերգի որի ողջ հասույթը տրամադրվելու է Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու վերակառուցմանը, հյուսիս-արևելյան դարպասներ պուրակի կանաչապատմանը,բոլոր ժամանակների հերոսներին նվիրված խաչքարերի տեղադրմանն ու թանգարանի բացմանը:

""

""

 

Եկմ էրեբունու տարածքային բաժանմունք

նյութը՝Սյունե Մանուչարյան