Լուսանկարել, նշանակում է  միավորել, «մեկ հարթության վրա դնել» բանականությունը, աչքերը և սիրտը: Դա կենսակերպ է… Կենսակերպ, որ
իմ մեջ կրում է Հայրենիքի քար ու թփի հետ խոսող ու բնության ձայնը լսող լուսանկարիչը:

Երևանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնում կայացավ տաղանդավոր լուսանկարիչ Նաիրի Մանուկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու  լուսանկարչի հոգու և ներշնչանքի պատկերները, որոնք իրենց արձագանք էին գտել Հայաստան ու Արցախ աշխարհի չքնաղ բնապատկերներում:

 Ցուցահանդեսի կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանի
խոսքերով  այն, ինչ այսօր հանձնեցին հանդիսատեսի
դատին, լոկ լուսանկարներ չեն, այլ Հայկականւթյան ու Հայրենաճանաչության դրսևորումներ,
որոնք ուսուցողական լինելուց բացի նաև խորհրդանշական են:

 Եթե գիտես պատմությունդ ու պատրաստ ես տեր կանգնել  դարերի խորքից քեզ ժառանգված հզոր մշակութային ժառանգությանը, ուրեմն անպարտելի ես: Հենց այս գաղափարն է ուղղորդել լուսանկարչին, որ հայ մարդը կանգնի հենց իր ու իր պատմության առաջ՝ բաց աչքերով: Այսպիսի շունչ են հաղորդում Նաիրի Մանուկյանի լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրը մի պատմություն ունի, ամեն մի լուսանկար խոսում է Հայրենիքի, Հայի, հայրենյաց սահմանների ու հավերժ խաղաղ երկնքի ձայնով:

Ի դեպ, նախատասեված է ապրիլի 28-ին  ցուցահանդեսը ներկայացնել նաև Բելգիայի Մեխելեն քաղաքի «Հայոց տուն» հիմնարկությունում, որտեղ ներկա կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցները:

                                                                 Սյունե Մանուչարյան