Բազում կրակների ու ավերների միջով անցած ում սխրանքը ուսանելի է գալիք սերունդների համար՝ Էդվարդ Միրզոյան

«ՓԱՌՔԻ ՏԱՐԱԾՔ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ» , որը գտնվում է Արարատի մարզի Շաղափ գյուղի մատույցներում` Արարատյան 110 հասցեում ;Էդվարդ Լևոնի Միրզոյանը ծնվել է 1963 թվականին, Արարատի մարզի Շաղափ գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ծառայել է խորհրդային բանակում:Վերադառնալով զինծառայությունից,
1984 թվականինի ընդունվել է Երևանի պարարվեստի քոլեջ, իսկ հետո աշխատել, որպես պարուսույց Շաղափ գյուղի կուլտուրայի տանը; Ղեկավարել է «Շատախ» պարի համույթը :
1988 Էդվարդ Միրզոյանը դարձավ Արցախյան շարժման ակտիվ անդամներից:
1990 թվականին, Գերագույն Խորհրդի թիվ 420 որոշմամբ ստեղծված հատուկ գնդին կամավորագրվելով` դարձավ 54-րդ անդամը և նշանակվեց Արարատի վաշտում, ջոկի հրամանատար:
1992-ի մայիսի 6-ին, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ վիրավորվել է, դարձել 2-րդ խմբի հաշմանդամ:
1995-ից մինչև 2001թ.-ը, աշխատել է Պաշտպանության նախարարությունում: Այնուհետև 4 անգամ ընտրվել է, Շաղափ գյուղի ավագանու անդամ;""
2010 թվականի մայիսի 6-ին հիմնադրել է Արցախի և Հայաստան աշխարհի միասնությունը խորհրդանշող «Փառքի տարածք»
2013-ին հիմնադրել է«ՓԱՌՔԻ ՏԱՐԱԾՔ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ» հկ;
Էդվարդ Լևոնի Միրզոյանի մասին է խոսքս , շատերից մեկն էր ,ով որպես մարդ և հայրենասեր ի վրա վերցրեց հայ ժողովրդի հասցրած վիրավորանքը, իրենց վրա վերցրեցին այն դարավոր վրեժի ծանր բեռը, որոնք կուտակվելով հասել էր մինչև մեր օրերը: Դեռևս մեր նախնիների այն կորուստները, որոնք մենք լսել ենք պատմությունից, նրանք զգացին իրենց հոգում, իրենց մաշկի վրա:Նա՝ դարձավ Արցախյան շարժման ակտիվ անդամներից և իր առաջին կամավորական ջոկատի , հենց իր պարախմբի տղաների հետ միասին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանով, մեկնեցին Արցախ , կարողացան կանգնել արտաքին թշնամու դեմ և մասնակցեցին Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին: Նրանք կարողացան հաղթահարել սովի տառապանքի և վտանգներով լցված օրերն : Կարողացան կանգնել մեր երկրին սպառնացող թուրք հորդանների դեմ , զրկվելով անգամ ընտանիքի ջերմությունից: Էդվարդ Միրզոյանը այն ազատամարտիկներից է ՝ ո վ հայրենիքի պաշտպանության գործի հանդեպ բացառիկ պատասխանատվության ,:մարդասիրության , հայրենասիրության անհրաժեշտ չափանիշներ ունի ;Նա խաղաղ ժամանակների առաջամարտիկներից մեկն է ,դրանում չենք կասկածում, բայց այսօր Ձեզ նմանների կարիքն շատ ենք զգում, և դու առանց վարանելու զենքը վերցրած գնացիր ու քո զենքով նոր սահման քարտեզագրեցիր և ապացուցեցիր, որ հայն անպարտելի է ;Ասում է, թշնամին նենգ է, և դրանում համոզվում ենք անգամ մեկ դար հետո։ Հայը պետք է պատրաստ լինի, հայի որդին ՝ աղջիկ ,թե տղա, պետք է ամուր կանգնի իր հողի վրա։
Ահա այսպիսին է Էդվարդ Միրզոյանի մարդկային վեհությունը;Հաջողակները անցնելով բազում փորձությունների միջով և փոխելով աշխարհը դառնում են կյանքի գլխավոր հերոսները;""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *