""Էս էլ ասեմ ու գնամ գործերովս…

«Հայոց Հզոր Բանակ» ծրագրի շրջանակներում պետք է ձեռք բերեի «Кабель полевой связи» : Շուկայում մեկ մետրը արժեր 120 դրամ, շրջապատումս սկսեցի հետարքրվել, թե որտեղից ավելի էժան կարելի է ձեռք բերել, քանի որ ինչքան էժան լիներ, այնքան շատ կգնեի: Այն անհրաժեշտ էր առաջնագծի համար: Մի խոսքով «через через» դուրս եկանք մեկի վրա, ով կաբելը վաճառում էր շուկայականից անհամեմատ էժան՝ մետրը 80 դրամ: Հինգ կիլոմետր գնեցի այդ մարդուց… Արդեն հետո, մոտ մեկ ամիս անց, շա՜տ պատահական իմացա, որ այդ կաբելը բանակից գողացված կաբել էր… Հա, հա, թիկունքային զորամասից գողացված կաբել էր, ու վաճառողը կրտեսր սպայական կազմից… Ափսոս այդ ժամանակ չկար այսօրվա իշխանությունը…

Այս մասին իր ՖԲ-ի էջում գրել է՝ Կարեն Հովհաննիսյանը