Արևմտյան Հայաստանի պատմական եկեղեցիները

Մեր ցանկությունն է Արևմտյան Հայաստանի կամ ներկայիս Թուրքիայի տարածքում եղած կամ դեռևս գոյություն ունեցող վանքերի ու եկեղեցիների մասին՝ տեսանելի դարձնելով այդ տարածքներում եղած հայկական մշակույթի ազդեցությունը։Մենք հոգևոր ինչպիսի գանձեր, արժեքներ, կոթողներ կորցրեցինք, ավելի ճիշտ հոգևոր և մշակութային ինչպիսի~ թանկարժեք սրբություններ ենթարկվեցին ցեղասպանի անարգ ոճրին:
Հայոց Ցեղասպանության հետևանքով հայերի վաղնջական հայրենիքի մեծագույն մասը` Արևմտյան Հայաստանը, որտեղ առաջացել, կազմավորվել և իր գոյությունն էր հարատևել հայ ժողովուրդը, որտեղ հիմնականում ձևավորվել և զարգացում է ապրել հայոց պետականությունը և հազարամյակներ շարունակ ընթացել էր հայ ժողովրդի գերակշռող մեծամասնության առօրյա կյանքը, զրկվեց այդ հողի բնիկ տերերից:Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում իրագործվեց նաև ազգային-մշակութային ցեղասպանություն, որի հետևանքով ոչնչացվեցին հայ մշակույթի պատմական և ճարտարապետական հուշակոթողները;Հայոց Ցեղասպանության մասին խոսելիս գիտակցաբար, թե անգիտակցաբար, բայց և իրավացիորեն, առաջին հերթին մտաբերում ենք ավելի քան 1,5 մլն. անմեղ զոհերի անմարդկային սպանդը, տեղահանություններն ու կոտորածները: Երբեմն նաև, որպես հետևանք, անդրադառնում ենք պատմաճարտարապետական հուշարձանների գազանաբարո ոչնչացմանը:

"Սուսաննա

"Սուսաննա

"Սուսաննա

"Սուսաննա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *