Արցախում զոհվել է Ջավախքի Ագանա գյուղի զավակ Սամվել Հովհաննիսյանը

Արցախում նոյեմբերի 1-ի լուսադեմին զոհվել է Ջավախքի Ագանա գյուղի զավակ ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը։ Սամվել Հովհաննիսյանը Արցախում պատերազմի մեկնարկից ի վեր գտնվում էր ռազմաճակատում։ Այս օրերի ընթացքում հերոսաբար կռվելիս Սամվելը երկու անգամ վիրավորում էր ստացել ու ամեն անգամ ապաքինվելիս վերադարձել ռազմաճակատ թշնամու դեմ իր հերոսական պայքարը ավարտին հասցնելու համար։ Նոյեմբերի 1-ի լուսադեմին Մարտակերտի շրջանում թշնամական ռումբի պայթյունից Սամվել Հովհաննիսյանը իր երեք մարտական ընկերների հետ միասին զոհվել է։ Սամվել Հովհաննիսյանը ծնվել է 1995թ․ նոյեմբերի 7-ին Ջավախքի Ագանա գյուղում։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *