ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 21-ի՝ ժամը 3.00-ի դրությամբ հրապարակել է երեկ՝ փետրվարի 20-ին, հանրապետությունում անցկացված նոր Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները:Ըստ ԱՀ ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը: Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69 հազար 540 կամ ընդանուր քվերակածների 87,6 տոկոսը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7 հազար 686 կամ ընդանուր քվերակածների 9,7 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202 կամ ընդանուր քվերակածների 2,8 տոկոսը: