Դավիթ Ռաֆիկի Գևորգյան ծնվել է 1960 թվականի օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում;
1975-1980 թվականներին սովորել է թիվ 50 պրոֆտեխնիկական ուսումնարանում։ 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1982-1984 թվականներին աշխատել է Երևանի Բուսաբանական այգում։ 1984-1986 թվականներին աշխատել է Երևանի Երկրաբանական պայթեցման կենտրոնում։ 1986-1991 թվականներին աշխատել է Երևանի Փորձարարական պրակտոլոգիայի հիվանդանոցում։ 1991 թվականին կամավորագրվել է ազգային ազատագրական պայքարին։ Անդամագրվել է եղբոր՝ Թաթոս Գևորգյանի ղեկավարած Արամ Մանուկյան ջոկատին։ Մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին։   ""
ՈՒ մինչ Դավթի այս նամակը Կիչանից կհասներ Երևան, Վերին Զեյթուն, թշնամու դարանակալ ականի պայթյունից Մարտակերտի շրջանից Չլդրան գյուղում զոհվեց ջաջուռցի ազատատենչ արծիվը ..Արծիվ-Մահապարտ Դավիթ Գևորգյանի նամակը՝ հասցեագրված իր եղբորը՝ Թաթոսին.
— Սիրելի եղբայր, ես Արցախում եմ, կռվում եմ մեր հողի ու ջրի, մեր ժողովրդի, մեր ազատության, մեր պատվի և արժանապատվության համար: Կռվում եմ, որպեսզի ոչ միայն Արցախն ազատագրեմ, այլև չթողնեմ թուրք-սելջուկ ազերիների ոտքը նորից Փայտակարանից ու Արցախից հասնի Շիրակի ու և Արարատյան դաշտեր: Սիրելի եղբայր, հավատացած եղիր, որ մեր պապերի հողը՝ Մշո երկիրը, կազատագրվի, եթե այսօր մեր հոգին, մեր զենքը և մեր խելքը մեկ անգամ ևս ստուգաբանենք: Արցախը մեր քննասենյակն է, դասախոսը քննիչը՝ մեր ժողովուրդն է, մենք պետք է միմյանց հավատարիմ մնանք: Սիրած աղջկան դավաճանելը ներելի է, իսկ մայր հողին ու քո խղճին դավաճանելը՝ մահ: Հայրիկին ու մայրիկին սփոփիր: "" Հաղթանակով ետ կգամ, Շուշվա ազատագրումն արդեն թուրքերի պարտությունն է: Տեսնես՝ խրտնած ոչխարների պես ո՜նց են փախչում … Լավ եղեք: Համբուրում եմ բոլորիդ … Եղբայրդ Դավիթ, 2 հուլիսի 1992.: