Արցախյան ազատամարտի մասնակից Երկրապահ կամավորների միության հիմնադիրներից Արծիվ-13 ջոկատի հիմնադիր հրամանատար կոչումով լեյտենանտ (պահեստազորի)։
Ռուբիկ Վաչիկի Եղոյանի

Ռուբիկը ծնվել է 1960 թ. ապրիլի 20-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ 1966 թվականին ընդունվել է տեղի 1 միջնակարգ դպրոցը (այդ դպրոցը այժ կրում է նրա անունը)։
1976 թ. ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկական ֆակուլտետը։
1983 թ. ավարտել է բարձրագույն կրթությունը և ստացել ինժիներ-մեխանիկ որակավորումը..5 տարի ինստիտուտում սովորելու ընթացքում անցել է զինվորական դասընթացներ։
1981-1983 թթ. ծառայել է Ստեփանակերտում .ԽՍՀՄ բանակում.և 3 ամիս ծառայելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում։
1988 թ-ին նախկին Հոկտեմբերյանի շրջանից նա առաջինն էր .որ կազմակերպեց ցույց Հոկտեմբերյան քաղաքի հրապարակում.նույն պահանջով այդ ցույցերին հաջորդեց նրա մասնակցությունը Երևանի ցույցերին։
Արմավիր քաղաքում հիմնեց Երկրապահ կամավորականների <<Արծիվ-13>>ջոկատը և իր ջոկատով մասնակցեց հայրենիքի պաշտպանությանը։1989-1992 թ. մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ) և ԼՂՀ-ի Հադրութի.Մարտակերտի (Մաղաավուզ…Ջրաբերդ…Հակոբ Կամարի…Մարաղա…Չայլու և այլն). Լաչինի (Ղոչազ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Ռուբիկը իր աշխատավայրը դարձրել էր զենքի արտադրամաս իր նախագծով արտադրում էր ինքնաձիգներ..ատրճանակներ..ականներ և պայթուցիկ սարքեր։Իր ստեղծած զենքերով զինում էր իր Արծիվ-13 ջոկատը և ուրիշ ջոկատներ։Ռուբիկի գլխավորությամբ 120 ականանետ և 17 հրանոթ ուղարկվեց Արցախ։Պատերազմի դաշտից ռմբակոծված տանկեր էին բերում վերանորոգում Արցախ վերադարձնելու նպատակով։
1991 թ. ընտրվեց Արմավիր քաղաքի խորհրդի պատգամավոր։
Զոհվել է Լենինավանի ազատագրման համար ընթացող մարտի ժամանակ։
Հետմահու պարգևատրվել է (Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով..<<Մայրերի երախտագիտություն>> Արիության մեդալներով..<<Հայաստանի երկրապահ>> հուշամեդալով..<<Մարտական գործողությունների մասնակից>> կրծքանշանով։
1989 թ.- ի մայիս- հունիս ամիսներն էր.Ռուբիկը Արծիվ-13 ջոկատով մասնակցեց Երասխի ինքնապաշտպանական մարտերին և սկսվեց նրա մարտական ուղին։
Ռուբիկի ջոկատում էին կռվում նրա եղբայր Հայկազ Եղոյանը և հորեղբոր որդի Խաչիկ Եղոյանը։
1992 թ.-ի հունիսի 29-ին Ռուբիկ Եղոյանը, համալրելով իր ջոկատը՝ Ջրաբերդի կամավորականների, Զեյթուն և Արաբո ջոկատների հետ միասին, թվով 79 հոգի, պետք է ազատագրեին՝ Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղը։ Հունիսի 29-ի լուսաբացին, անցնելով ջրատարի վրայով, խաղողի այգիներում հակառակորդի հետ սկսում են մարտնչել։ Թվաքանակով շատ թշնամին, աննընդհատ համալրում ստանալով, շրջափակման մեջ է վերցնում հայ կամավորականներին։ Մարտը տևում է մոտ 2 ժամ, հայ կամավորները, հասկանալով, որ ընկելեն շրջափակման մեջ, որոշումեն կռվել մինչև վերջին փամփուշտը։ Հայկական ուժերին մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական Գյանջայի գումարտակը սեղմում էր շրջափակման օղակը, սակայն հայ կամավորները ոչ մի քայլ չնահանջեցին և հերոսաբար անմահացան։ Հերոսի մահով ընկավ նաև «Արծիվ-13» ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանը։ Նա թաղված է հարազատ քաղաքի քաղաքային գերեզմանատանը։