Ռմբակոծված Ստեփանակերտը.
    Առաջին փուլ՝ 1988-ի փետրվարի 22 – 1990-ի հունվարի 19-ը. սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակմամբ, ավարտվել Հյուսիսային Արցախի (Ազատ, Գետաշեն և Մանաշիդ), Մարտունիի շրջանի (նաև շըրջակա հայկական բնակավայրերի) վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով։
   Երկրորդ փուլ՝ 1991-ի ապրիլի 30 – 1992-ի մայիսի 18-ը. սկսվել է «Օղակ» ռազմական գործողությամբ, ավարտվել Լաչին քաղաքի կրակակետերի ճնշմամբ և Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնմամբ։
   Երրորդ փուլ՝ 1992-ի հունիսի 12 – 1993-ի հունվարի 20-ը. սկսվել է ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հակառակորդի խոշորածավալ հարձակումներով և ավարտվել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցմամբ, ինչպես նաև հակամարտության գոտում ուժերի ընդհանուր հավասարակշռության ստեղծմամբ։
   Չորրորդ փուլ՝ 1993-ի փետրվարի 5 – նոյեմբերի 1-ը. սկսվել է Մարտակերտի ռազմաճակատում ԼՂՀ ԻՊՈւ-ի լայնածավալ հակահարձակմամբ և ավարտվել Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախման ռազմական գործողությամբ։
   Հինգերորդ փուլ՝ 1993-ի դեկտեմբերի 15 – 1994-ի մայիսի 17-ը. սկսվել է ԼՂՀ սահմանագծի ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակմամբ և եզրափակվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատումով (տես Բիշքեկյան արձանագրություն):
նյութը` Հայկական բանակ