Արցախի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ 2017-ին ընդառաջ

Արցախում մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումներ քարոզարշավը:

Արցախում գործող կուսակցություններն իրենց դիրքորոշումն են ներկայացրել կատարվող բարեփոխումների ֆոնին ընդառաջ: 

Այսպես օրինակ     — Շարժում 88 Ձեռնպահ 

                             -Դաշնակցությունը և Ազգային վերածնունդը ԴԵՄ են 

                            -իսկ  «Ազատ Հայրենիք» կուսակցության և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» կողմ են, ավելին՝ նրանք Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու նպատակով հունվարի 24-ին, ստորագրել են համատեղ հայտարարություն: 

 

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու նպատակով «Ազատ Հայրենիք» կուսակցության և Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարներ Արայիկ Հարությունյանը և Աշոտ Ղուլյանն այսօր՝ հունվարի 24-ին, ստորագրել են համատեղ հայտարարություն:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով 2015 թվականի մայիսի 19-ին «Ազատ Հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների միջև ստորագրված հուշագրի տրամաբանությունն ու ոգին՝ խորհրդարանական երկու քաղաքական ուժերն իրենց հաստատակամությունն ու պատրաստակամությունն են հայտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու»:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ նախաձեռնությունը բաց է Արցախում գործող այլ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ 2017

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *