Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում այսօր կայացել է Արցախի հավաքականի վերջին ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է տանտերերի հաղթանակով:

"Արցախի

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի հավաքականն այսօր խաղացել է Պադանիայի թիմի հետ: Առաջին խաղակեսն անցել է 0-0 հաշվով:

""/
""/

Այնուհետև երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Արցախի թիմը բացել է  խաղի հաշիվը: Մեր հավաքականը երկրորդ գոլը խփել է երկրորդ խաղակեսի ավարտին, երբ մրցավարի կողմից ավելացվել են ևս մի քանի րոպեներ:

""/

Արդյունքում CONIFA-ի Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում Արցախի թիմը գրավել է 5-րդ, իսկ Պադանիայի հավաքականը՝ 6-րդ մրցանակային տեղը:

""/

Մեզ հետ զրույցում CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկոն ասել է, որ այսօրվա խաղը հետաքրքիր էր, սակայն քանի որ շատ շոգ էր, թիմերը չէին կարողանում լավ խաղալ:

""/

«Վերջին 20 րոպեների ընթացքում ավելի շատ տեսնում էինք նահանջ, քան ֆուտբոլային խաղ: Իսկ հաջորդ 10 րոպեների ընթացքում խաղացողները փորձում էին ժամանակ շահել և այդ իսկ պատճառով կատարեցին խախտում»,- նշել է Ալբերտո Ռիսկոն:

""/

Պադանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուրո Մերլոյի կարծիքով՝ թիմը երկրորդ խաղակեսում կարող էր գրանցել որոշակի արդյունք:

""/

Նա բարձր է գնահատում մրցաշարը՝ նշելով, որ բոլոր թիմերն էլ ուժեղ էին, և առաջնությունից սպասումները եղել են դրական:

""/

«Խաղային պայքարում, կարծում եմ, չենք զիջել: Մեր խաղացողներից երեքը տարբեր վնասվածքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց, որն էլ թիմի թուլացման պատճառ է հանդիսացել: Որոշակի խնդիրներ ունեցանք նաև պաշտպանության ժամանակ, սակայն որակական առումով մենք ոչ մեկին չենք զիջել, պարզապես գոլերի քանակն է խանգարել թիմին»,- ասել է Արթուրո Մերլոն:

""/

Արցախի հավաքականի ֆուտբոլիստ Արամ Կոստանդյանն էլ նշել է, որ, ընդհանուր առմամբ, այսօր մեր թիմը լավ է խաղացել, պարզապես խաղի տեմպը մինչև վերջ պահել չի կարողացել:

""/

«Եթե վերջում լավ աշխատեինք, կկարողանայինք գոլ խփել: Մյուս կողմից զգացվում էր որոշակի հոգնածություն: Մրցակից թիմը ևս լավ է խաղում: Եվ առհասարակ, պետք է նշեմ, որ բոլոր թիմերն էլ լավ էին խաղում, սակայն խաղից խաղ զգացվում էր տարբերություն, մեկ թիմի մոտ մեկ խաղն էր լավ ստացվում, մյուսի մոտ՝ հաջորդը»,- ասել է Ա. Կոստանդյանը:

""/
""/
""/

Խաղի ավարտից հետո 5-րդ և 6-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով և հաղթական գավաթներով:

""/
""/

Խաղին հետևում էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ֆուտբոլասերներ: