Կյանքն ունի իր դժվարությունները,և մենք պետք է գիտակցենք,թե ինչ դժվար է մարդուն որևէ բան տրվում։ Խաղաղություն ու ազատություն ունենալն էլ այնքան հեշտ չէ,և դա նույնպես ունի իր դժվարությունները, և որին մարդիկ հասնում են կյանքի գնով։Մենք պետք է գիտակցենք խաղաղության արժեքը, գինն ու կարևորությունը, որը մարդկային բազմաթիվ կյանքեր է արժեցել։Յուրաքանչյուր զինվոր իր երկրի սյունն ու ազգի հենարանն է։
Հերոսների մահը նման է արևի մայրամուտին: Մեր հերոս տղաները ,ովքեր իրենց կյանքն ամբողջովին նվիրել են հայրենիքի փրկությանը, և դարձել են պահապանը հայ ժողովրդի:Հպարտանում ենք մեր հերոսների մարտական ոգով:
Արտակի Շահբազյանը ծնվել է 1977 թ. դեկտեմբերի 1-ին Արարատի մարզ գյուղ Արարատում ;1999 թ. ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը;Ավարտելուց հետո 2000թ անմիջապես աշխատանքի է անցել Արարատի մարզի Զոդի զորամասում; Մեկ տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Կապանի զորամաս, հետո տեղափոխվել է Նոյեմբերյանի զորամաս։Արտակի Արարատի Շահաբղյանը զոհվել է 2012 թվականի մարտի 19-ին ;Արտակն ամուսնացված էր գիտեր որ արու զավակ է ծնվելու, բայց երեխան ծնվեց հոր հողարկավորության օրը մարտր 22 -ին ; Յուրաքանչյուրիս պատմությունից հայտնի է մեր ազգի հերոսական ու փառահեղ էջերը, մեր Հայ Զինվորի մարտական ոգին, նրա արիությունն ու հավատը: Մեր հայ քաջերը, արհամարհելով մահը, իրենց մահով կյանք պարգևեցին գալիք սերունդներին:
Թող այս մեր պատմության հաջորդ էջերը լինեն խաղաղության ու հաղթանակների մասին պատմող էջեր;

""