Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի աղմկահարույց կոռուպցիոն հանցագործություններից մեկը 118 միլիոն դրամանոց դահլիճի վերանորոգումն էր,որի մաս է կազմում նաև,այսպես կոչված,»Բանականության բանալի» ինտելեկտուալ ակումբը,որը տեղակայվել է դահլիճի նախամուտքում,որը վերանորոգման արդյունքում մոտ 4-5 մետր առաջ է եկել,ինչպես նաև ընդարձակվել է դեպի աջ՝առաջին հարկից տարրական փակելով առաջին և երկրորդ հարկերը միացնող աստիճանին մոտենալու հնարավորությունը,իր մեջ ներառնելով կենտրոնական երկրորդ շքամուտքի դռներից մեկը,ինչպես նաև 1,5 մետրանոց անցում թողնելով՝ դեպի երկրորդ կենտրոնական շքամուտք և առաջին հարկում գտնվող «Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտերի»,ինչպես նաև «Մանկավարժության ֆակուլտետի» լսարանները… ""
Բոլորս գիտենք,որ Հայաստանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում,իսկ Գյումրին առավել ևս,որը 1926 և 1988 թթ. երկրաշարժերի ժամանակ գրեթե ամբողջությամբ ավերվել է,իսկ այժմյան Գյումրին դեռ համարվում է աղետի գոտի: Բոլոր նորմալ մարդիկ արտակարգ իրավիճակների ժամանակ մեծ ուշադրություն են դարձնում շենք-շինություններից մարդկանց տարհանման կազմակերպմանը…Հայաստանյան բոլոր հիմնարկություններում և կրթօջախներում տեսանելի վայրերում փակցված են այդ շենք-շինություններից տարհանման մանրամասն պլանները…Սակայն այդ ամենը չի վերաբերում Սահակ Մինասյանի ղեկավարած բուհին… Տարհանման պլանները շատ վաղուց «տարհանվել» են,իսկ պարոն Մինասյանն էլ,անհայտ թույլտվության արդյունքում համալսարանի շենքում շինարարություններ է անում,որոնք առաջին իսկ հայացքից աչքի են ընկնում հակաօրինականությամբ,քանի որ ոչ մի նորմալ գերատեսչություն թույլ չէր տա,որ ուսումնական հաստատության կենտոնական մուտքերից մեկը բացայահտ փակվի,իսկ 650-700 ուսանող ունեցող ֆակուլտետի ուսանողների համար թողնվի 1,5 մետրանոց անցում… Արտակարգ իրավիճակների՝ երկրաշարժերի, հրդեհների և այլնի ժամանակ այդտեղ կստեղծվի խուճապ, քանի որ տարհանման համար ճանապարը շատ նեղ է` մարդկային մեծ կուտակումներ,հրմշտոց,որի արդյունքում կկոտրվեն նաև պարոն Մինասյանի հպարտության առարկա հանդիսացող ապակյա պատերը՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով…Մեծ մարդկային զոհերից հնարավոր չի լինի խուսափել…
Հետաքրքիր է,ո՞վ է թույլ տվել ՇՊՀ ռեկտորին համալսարանի շենքում այդպիսի շինարարություն կազմակերպել…ԱԻՆ-ում կամ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեում տեղյա՞կ են «շինիչ» ռեկտորի հակաօրինական գործունեությանը, որն առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում նույնիսկ ոչ պրոֆեսիոնալների համար… ""
Ռեկտոր Մինասյանի դահլիճի և հատկապես դրա շքամուտքի վերանորոգումն աղետալի էր բուհի համար բոլոր առումմերով…Ըստ Սահակ Մինասյանի` դրա վրա բուհի բյուջեից ծախսվել է 33-34 միլիոն դրամ (ըստ 168.am-ին ռեկտորի կողմից հայտնած տվյալների),կամ էլ մի փոքր ավելի վերը նշված գումարից (երկրորդ և երրորդ մամլո ասուլիսների ժամանակ ռեկտորն այդ մասին հենց ինքն է ասել)…
Միջազգային ստանդարտների սիրահար ռեկտորն,ըստ իր հայտարարության, հատուկ դիզայների է հրավիրել XVIII դարի Ֆրանսիայից և որոշել են դահլիճի այդ մասը միջանցքից անջատել մեծածավալ ապակիներով,որն ահռելի թանկ հաճույք է…Սակայն «բացեիբաց» գործունեությունը Սահակ Մինասյանինը չէ…Մարդատյաց ռեկտորը,ով ի տարբերություն մյուս բոլոր ՇՊՀ-ի ռեկտորների,բուհ է մտնում հետնամուտքից,իսկ գիտխորհուրդներն անցկացնում է հեռահար եղանակով՝մարդկանց չտեսնելու և նրանց հարցերին չպատասխանելու համար,ինչպես նաև արգելում է յուրայիններին՝հատկապես կանանց,իր հետ ամանորյա միջոցառման լուսանկարները հրապարակել համացանցում,վարագույրապատել է նաև իր գլուխգործոցը՝ դահլիճի նախամուտքը…Հիմա տեսնե՞ս որ աշխարհահռչակ դիզայներն է խորհուրդ տվել Մինասյանին վարագույրով փակել ապակյա պատերը,որը նոնսենս է…Հետաքրքիր է,եթե նրա ներսում տեղի ունեցող իրադարձությունները քողարկվելու են,ապա ինչու՞ այն ապակիապատվեց,որի իմաստը հենց «բաց և թափանցիկ գործունեությունն» է՝ինչպես դա ընդունված է արևմուտքում և մեր հարևան Վրաստանում…»Ինչու՞»-ի պատասխանը շատ պարզ է…Դա ահռելի գումարների մսխումն է ռեկտորի կողմից…
Հ.Գ.Քանի դեռ Սահակ Մինասյանի գլուխգործոց դահլիճի շքամուտքը իրոք մարդկանց մահվան պատճառ չի դարձել ուսանողների, դասախոսների և բուհ այցելողների համար, կոչ եմ անում ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչություններին «ուղղել» Սահակ Մինասյանի կոպիտ շինարարական սխալները…

Գագիկ Համբարյան